
Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը պարենային անվտանգության ապահովման համատեքստում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ շաբաթվա առաջին օրը ոչ պաշտոնական այցով հանրապետության հարավային թեւում էինք: Պարենային անվտանգության ապահովման համատեքստում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մի շարք տնտեսական նշանակության ծրագրերի իրականացման շուրջ»: