
Armlur.am –ին մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների դատավորը դեռեւս 2017 թվականից պետք է կոնկրետ ՊԵԿ-ից ապացույց պահանջեր, սակայն մինչ օրս դիմում չի ներկայացրել: Եվ ահա այս ամենի արդյունքում ողջամիտ ժամկետն է խախտվել , ասել է, թե դատավորը անգործություն է ցուցաբերել, ինչի արդյունքում նախազգուշացում է ստացել:
Փորձեցինք կապ հաստատել դատավոր Նաիրա Հովսեփյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ պաշտոնապես որոշումը չի ստացե , ուստի չի կարող մեկնաբանել: Նշենք, որ մամուլում նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Նաիրա Հովսեփյանի գործունեության վերաբերյալ. նա դեռևաս 2013-ին պատասխանատվության է ենթարկվել նախազգուշացման տեսքով, ինչը մարվել է:
Սակայն նկատենք, որ բոլոր դատավորները այս օրերին բարձրաձայնում են ծանրաբեռնվածության մասին , ինչի արդյունքում էլ խնդիրների առաջ են կանգնում :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան