ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

50 տարվա դադարից հետո Տավուշի մարզում ընձառյուծ է նկատվել։ Ընձառյուծը նկատվել է մարզի Ենոքավան համայնքում դրված տեսախցիկների շնորհիվ։

Տավուշը դարձել է ՀՀ չորրորդ մարզը, որտեղ ընձառյուծ է բնակվում։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը զբաղվել է բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ, ապա ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Տիգրան Առաքելյան (37 տարեկան)

               

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Առաքելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բացառապես հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, իրենց գործունեության վերաբերյալ եկամտահարկի հաշվարկ չեն ներկայացնում, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաեւ որպես գործակալ (գործատու) հանդես գալու դեպքում պետք է ներկայացնեն համապատասխան հաշվարկներ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար ինչ է անհրաժեշտ: Ո՞ր ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակ:

Վարսեր Հարությունյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում՝

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:

 

 

 

 




Լրահոս