Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրեն լավ է զգում: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, թե մեկուսացած է տանը, այս օրերին գանգատներ չի ունեցել, սակայն թեթևակի ջերմել է: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե կրկնակի թեստ անցնելու անհրաժեշտությունը պարզ կդառնա մեկուսացման ժամկետի ավարտից հետո: Նա կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվել է ապրիլի 30-ին և մի քանի օր անց կլրանա 14-րդ օրը, որը մեկուսացման պարտադիր ժամկետն է:
Հիշեցնենք, որ պատգամավորի օգնականի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել և դրանից հետո Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել: Նրա և որդու մոտ թեստի արդյունքները բացասական են եղել, սակայն, չնայած դրան, երկուսն էլ մեկուսացված կմնան այս ընթացքում: