ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արևածաղիկ ու սուրճ են գնել, մակարոնն էլ թանկացել է. ինչ է կատարվում խանութներում արտակարգ դրության օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարանտինային այս ամիսների ընթացքում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մթերային փոքր խանութների աշխատողները դժգոհում են՝ նշելով, որ առեւտրի ծավալները զգալի նվազել են: Քաղցրավենիք վաճառողներից մեկը ArmLur.am-ին փոխանցեց, որ քաղցրավենիք վաճառել է անգամ ապառիկ տարբերակով:

Խանութներից մեկի աշխատողը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ ինքն այս ամիսներին ավելի շատ վաճառել է մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ: Ի դեպ, այս խանութում հնդկաձավարի մեկ կիլոգրամն այժմ վաճառվում է 700 դրամով: Աշխատողի խոսքով՝  հնդկաձավարը վերջին ամիսներին 450-500 դրամից թանկացել է՝ դառնալով 700 դրամ: Բացի այս տեղեկացանք նաեւ, որ ռուսական ծագման մակարոնեղենը 50 դրամով է թանկացել. մեկ կիլոգրամը 350 դրամից դարձել է 400 դրամ:

Իսկ ահա մեկ այլ խանութի աշխատողն  ArmLur.am-ին փոխանցեց, որ ինքն ավելի շատ վաճառել է արեւածաղիկ, սուրճ:  ArmLur.am-ին բանջարեղենի վաճառքով զբաղվող առեւտրականներից մեկը տեղեկացրեց, որ այս ամիսներին վաճառվել է կանաչի, կարտոֆիլ․ միայն քիչ թվով մարդիկ են, որ մրգեր են գնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս