Այս տարվա ապրիլի 28-ին խորհրդարանում տեղի ունեցած Ալեն Սիմոնյան-Էդմոն Մարուքյան բանավեճը շարունակում է քննարկման առարկա մնալ հասարակական-քաղաքական շրջանակների մոտ: Նկատենք, որ մայրիկներին հիշելու, հայհոյելու ավանդույթը վաղուց է ներդրված հայրենի խորհրդարանում: Ապրիլի 28-ին Ալեն Սիմոնյան-Էդմոն Մարուքյան բանավեճը վերածվեց փոխադրաձ մեղադրանքների, վիրավորանքի, ընդհուպ՝ հայհոյանքի: Ամեն ինչ սկսվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ելույթից, ինչին տեղից արձագանքում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և միմյանց հասցեին հնչող «հոգնած», «քաղաքական տրյապկա» արտահայտություններին հետևեց ընդդիմադիր պատգամավորի կողմից հնչած «անբարոյականի վաստակ» արտահայտությունը:
Իրավիճակն ավելի լրջացավ , եւ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ստիպված եղավ նախազգուշացնող, սթափեցնող ելույթով հանդես գալ: Ի պատասխան այս ելույթի, Արցախից տեսաուղերձով հանդես եկավ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 25-ին ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը եւս Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հիշեց Սերժ Սարգսյանի մայրիկին: Այս հայտարարությունից հետո նույն թվականի դեկտեմբերին Արամ Մանուկյանն իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից ապտակ ստացավ եւ բուռն քննարկվեց նաեւ նրան ծեծի ենթարկելու դեպքը:
Արդեն այս դեպքից երկու օր հետո խորհրդարանում Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքին անդրադարձավ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովում միմյանց մայրիկներին հիշելու ավանդույթը վաղուց կա, որը, ցավոք, շարունակվեց նաեւ այսօր՝ նոր խորհրդարանում:
Մինչդեռ մայրը, ընտանիքը, սրբություն են եւ քաղաքականության մեջ անընդունելի է նրանց ցանկացած հիշատակում՝ բացի խոնարհումից:
Մանրամասները՝ տեսանյութում