5-րդ միջոցառման շահառու 13 956 տնտեսվարող ստացել է շուրջ 2.2 մլրդ դրամ․ ՊԵԿ-ն ամփոփում է արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների
չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր:
Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային
հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների
տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ:

Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և
ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը:
2020թ. մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված
սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ
փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:




Լրահոս