Սահմանամերձ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչներն այս տարի կունենան հիմնանորոգված ճանապարհ: Այս դրական լուրի մասին իր ֆեյսբուքյան էջում շտապել է տեղեկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաեւ, որ բերքաբերցիներն իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով եւ նկատել, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Պարզվում է՝ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել:
Բացի այս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է նաեւ մեկ այլ դրական լուրով՝ հիմնանորոգվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչեւ վանական համալիր: Ըստ վարչապետի՝ նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Այսինքն գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբեւէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել: Այս տարվանից ճանապարհը ասֆալտապատված կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.