Վարչապետի աշխատակազմի աշխատակիցը թեստ է հանձնել. նա մեկուսացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի` կորոնավիրուսով վարակվելու լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Մեր այն դիտարկմանը, թե կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Ամեն օր աշխատանքի գալիս մուտքի մոտ ջերմաչափում են իրականացնում , ու աշխատակիցներից մեկի մոտ այսօր ջերմություն է եղել, որի արդյունքում թեստավորել են, սպասում ենք թեստի պատասխանին, որը կլինի այսօր ուշ գիշեր կամ վաղն առավոտյան։ Նա շփվել է մեկ անձի հետ, ով նույնպես մեկուսացվել է»։

Մեր այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կրկին կորոնավիրուսի թեստ հանձնել է, թե ոչ։ Մանե Գևորգայնը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից թեստ չի հանձնել․ « Նա հայտարարել է, թե երբ է վերջին անգամ թեստ հանձնել, որի պատասխանը եղել է բացասական»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս