
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում»։