ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ «շոկի մեջ են հայտնվել»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երեկ խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մեղմ ասած, շոկի մեջ են հայտնվել: Բանն այն է, որ նույն խմբակցության պատգամավորներն անակնկալի են եկել իրենց խմբակցության «նորաթուխ» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի «տարօրինակ» ելույթից, որը վերաբերվում էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ներկայացրած զեկույցին: Բանն այն է, որ Հակոբյանը հանկարծ մոտեցավ խորհրդարանի ամբիոնին ու սկսեց «գոռգոռալ», թե պաշտպանը կանանց իրավունքների պաշտպանության հարցում իր «տեղում» չի եղել:

Պարզվում է անգամ իր թիմակիցներն են ողջ ելույթի ժամանակ ապշել ու փորձել են հասկանալ երիտասարդ պատգամավորի զայրույթի պատճառը, բայց այն այդպես էլ անպատասխան է մնացել: Խորհրդարանի միջացքներում բոլորը քննարկում էին պատգամավորի պահվածքն ու անհասկանալի «հաթհաթաները», որը կարծես թե իր պատասխանը գտավ Արման Թաթոյանի ելույթով, երբ վերջինս հորդորեց պատգամավորին ձայնը չբարձրացնել պաշտպանի վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս