Ինչ իրավիճակ է աշխարհում. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի  հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 4 միլիոն 270 հազարը, մահացել է ավելի քան 287 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ:

Վարակվածության թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ տվյալների համաձայն, նրանց թիվը 1.36 մլն է:

Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է՝ 232 հազար հիվանդ,

Իսպանիան 228 հազար վարակակիրներով երրորդն է,

Մեծ Բրիտանիան՝ չորրորդը (227 հազար) ,

Իտալիան հինգերորդն է(221 հազար մարդ):

Մյուս հորիզոնականներն այսպիսին են.

6. Ֆրանսիա՝  174 հազար,

7. Գերմանիա՝ 172 հազար,

8. Բրազիլիա՝ 169 հազար,

9. Թուրքիա՝ 139 հազար,

10. Իրան ՝ 109 հազար:

Եվ չնայած այն հանգամանքին, որ առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ նահանգները, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ամերիկան կհաղթի կորոնավիրուսի դեմ մղած պայքարում: Սակայն սրան զուգահետ նա  Սպիտակ տան պաշտոնյաներին կարգադրել է այուսեհտ դիմակներ կրել:

Իսկ եվրոպական երկրներ Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում աստիճանաբար թուլացնում են կարանտինը: Նախապայմանն է՝ հանրային վայրում պահպանել սոցիալական հեռավորությունը և դիմակ կրել:




Լրահոս