
Եթե պահպանվեն կանոնները, ապա մարդիկ չեն վարակվի: Առաջին հերթին պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, չի կարելի իրար հետ խոսել առանց դիմակի: Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ կոչ անել, որ մենք առանց ախտահանված ձեռքերի մեր դեմքին չդիպչենք և առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնեմ հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Վերջին օրերին 100-ից ավելի վարակակիրներ են լինում, 48-ից ավելի մահվան դեպք ունենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում