
Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն
իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված
պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և
Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր
կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու
հնարավորությամբ:
Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ստանալ՝
այցելելով https://coyneair.com/ կայք: