
ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր լրագրողների հարցերին պատասխանեցին նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը:
«Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևիցէ մեկի սրբությանը ոչինչ չի ասվել: Եթե նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում: Կապ չունի՝ մոր հետ է կապված, թե հոր: Բա պարոն վարչապետ դատապարտեցի՞ք մեջքից խփողներին, ոչ, ուր է վարչապետը: Շարունակում է չանել և այս ամեն ինչը սրվում է: Երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, ինձ դատապարտող ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Հիմա իրենք մեղադրում են ինձ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում