ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր լրագրողների հարցերին պատասխանեցին նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը: Լրագրողները հիշեցրեցին իմքայլականների մեկնաբանությունը, թե նախկինում երբեք Մարուքյանն այն բառերը չէր օգտագործել, ինչ ասվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի պարագայում:
«Երբ ես ամբիոնից համերաշխության մասին ելույթ էի ունենում, դրանից հետո կրկին բացասական ելույթներ եղան: Իմ վիրավորանքը եղել է ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների և դա կապ չունի իր սրբությունների հետ, թող ինքը պատասխան տա իր գործողությունների համար: Ես ներողություն եմ խնդրում իր սրբություններին վիրավորելու համար: Ես փակում եմ այդ թեման: Այսքան ժամանակ երբեք չէր եղել դեպք, որ իմ կողքի կնոջը սեռական բնույթի վիրավորանք տան, որ ես էլ հունից դուրս գամ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում