
Արցախում կորոնավիրուսով պայմանավորված ընդհանուր առմամբ թեստավորվել է 434 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14 է, բուժվածներինը՝ 8։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։
Մեկուսացման մեջ է գտնվում 25 քաղաքացի: