ՖՈՏՈ․ Կարո՞ղ է գազաններին սովորեցնում են, երբ պետք է նա հարաբերվի․ Ռաֆայել Քոթանջյանը՝ սեռական դաստիարակության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ այսօր մեր հասարակությունը կիսվել է: Մենք գիտենք, որ այս երեսուն տարվա ընթացքում այն բավականին շերտավորվել է: Մարդիկ կան, որոնք սովորել են ապօրինի գործողությունների դիմել, ապրել ոչ ճիշտ կյանքով,  մարդիկ էլ կան, որ ոնց ճիշտ եւ արդար ապրել են, այդպես էլ շարունակում են ապրել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասան, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը՝ անդրադառնալով հասարակության երկփեղկվածութան, երկրում ներկա քաղաքական զարգացումներին եւ ոչ միայն:
«Ես կողմնակից եմ այն փաստին, որ ինչպես ապրել ենք, այդպես էլ պետք է շարունակենք ապրել՝ մարդուն, քրիստոնեային վայել կյանքով՝ առանց գողանալու, առանց հափշտակելու, առանց ուրիշինը յուրացնելու: Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ այդպես , իմ հայրն ապրել է այդպես, իմ պապն ապրել է այդպես, եւ ես կարծում եմ , որ իմ թոռնիկն էլ, որը իմ աչքի առաջ է մեծանում, նա էլ այդպես կապրի, որովհետեւ տեսածով է սովորում:

Դաստիարակության մասին տարբեր վերլուծություններ կան, օրինակ ՝ մեկը մի տաս տարի մտածում էր, որ ամենաճիշտը երեխային բարությամբ պետք է դաստիարակել, հետո կարծիքը փոխեց՝ պետք է խստությամբ դաստիարակել, տաս տարի հետո փոխեց՝ ասելով, որ երեխային պետք է դաստիարակել ինքն էլ չգիտեր արդեն, թե ինչով, իսկ ահա կյանքի վերջում եկավ այն եզրակացությանը, որ երեխաներին պետք է դաստիարակել սեփական օրինակով, եւ ես գտնում եմ, որ դա ամենաճիշտ դաստիարակության մեթոդն է»,-նկատում է ՀՀ ժողովրդական արտիստը:

Խոսելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի» մասին ՝ Ռաֆայել Քոթանջյանը կարծիք է հայտնել, որ մարդիկ շատ դժվարությամբ են բաժանվում հափշտակածից, բայց կա օրենք, որին պետք է ենթարկվել:
«Եթե արել ես, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ մի օր բաժանվելու ես, այդքան բան: Ես կարծում եմ՝ մենք ոչ թե դաժանության վրա պետք է մտածենք, այլ նրանք պետք է մի քիչ մտածեն, որ շատ ու շատ ազնիվ ու արժանի մարդիկ մատնված են աղքատության, եւ իրենք պետք է հասկանան, որ այդ ամբողջն իրենք իրավունք չունեն վայելելու, պետք է ինչ-որ չափով կիսվեն: Հարստությունը հասարակության հետ պետք է կիսել հնարավորինս արդար ճանապարհով»,-ընդգծում է նա:

Եվ մեր զրույցի վերջում Ռաֆայել Քոթանջյանն անդրադարձել է նաեւ Լանզարոտեի կոնվեցիայի վավերացմանն ու դրանից բխող խնդիրներին։

«Ես կարծում եմ , որ դա իսկապես քննադատության արժանի բան է․ ինչո՞ւ, որովհետեւ ես բոլոր դեպքերում սովետական դպրոցի սանիկ եմ եւ կարծում եմ սովետական դպրոցում կամաց-կամաց սեռական դաստիարակությունը ճիշտ էր: Կարո՞ղ է պատահի մենք երեխա չենք ունեցել, այդ ամենինչին մենք կարողացել ենք հասնել ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւին: Դա պետք է թողնել բնության վրա, բնությունն ինքը շատ ճիշտ բացատրում է: Հիմա մենք նայում ենք հաղորդումեր գազանների եւ անասունների մասին: Կարո՞ղ է գազաններին սովորեցնում են, երբ պետք է նա հարաբերվի, կամ ձագ ունենա: Ամեն ինչ չէ, որ պետք է սովորեցնել , թողենք այնպես ինչպես բնությունն է տվել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս