Վաղը կորոշեն Նալբանդյանի հետ տեսակապի օրը. Աշոտյանը մանրամասներ է ներկայցնում զինադադարի փաստաթղթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ վաղը ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը օր կնշանակի ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեսակապով հարցաքննություն իրականացնելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝  հանձնաժողովականները քննարկում են առաջիկա օրերին զրուցել Նալբանդյանի հետ, որից հետո արդեն պետք է որոշեն Արցախ մեկնելու օրը: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, եւ Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը:

Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:

Մենք փորձեցինք նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից պարզել, թե ինչ տեղեկություն ունի Սերժ Սարգսյանը այդ փաստաթղթի հետ կապված ու արդյոք ճիշտ է, որ նման փաստաթուղթ գոյություն ունի:

-Պարոն Աշոտյան, Սերժ Սարգսյանն ինչ տեղեկություն ունի՝ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը փորձում են պարզել Էդուարդ Նալբանդյանից:

Նախագահը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողվի նիստին, շատ երկար ու մանրակրկին բոլոր հարցերին պատասխանել է: Նախագահը խոստացել է արտակարգ դրության վերացումից անմիջապես հետո ասուլիս, որը կազմակերպվելու է ու պատասխանելու է Ապրրլյանի հետ կապված բոլոր հարցերին: Ես կարող եմ մի բան ավելացնել, որ հրադադարի նոր համաձայնագրի թեման զարմանալի է, թե ՀՀ-ում ով է առաջ տանում, ով է դա շահարկում, դա մեկ էլ անում էին ադրբեջանցիները 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո, երբ սկսեցին այս թեման շահարկել: Հիմա չգիտեմ՝ ով է դա անում, ակնհայտ է նոր իշխանություններից են դա անում, կատաստրոֆիկ բան են անում, եթե չասեմ դավաճանություն են անում, որովհետեւ այս թեման, երբ ադրբեջանցիները բարձրաձայնել են, տեղում ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական նամակը, որտեղ հղում է արված բացառապես 1994-1995 թվականի զինադադարի պայմանագրերին: Իրականությունը սա է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս