ՄԻԵԴ-ը հրապարակեց Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ը հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Ռ.Քոչարյանի գործով: Սահմանադրական դատարանի դիմումը  կապված էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։ Խոսքը վերաբերում է 2009 թվականի Քրեական օրենսգրքի դրույթի մեկնաբանմանը սահմանադրական կարգի տապալման եւ դրա կիրառման մասին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո («պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա») նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի համատեքստում:

Սակայն ՄԻԵԴ-ը Սահմանադրական դատարանի առաջին երկու հարցերին չի պատասխանել: Սահմանադրական դատարանի կողմից ուղարկված մյուս հարցերին ՄԻԵԴ-ը մանրամասը պատասխան է տվել:

Սահմանադրական դատարանի երրորդ հարցն այն էր, թե կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։ ՄԻԵԴ-ի մեծ պալատը իր կարծիքում գրել է, որ հանցանքները կամ բացթողումները քրեականացնելու համար «համընդհանուր հղում» կամ «օրենսդրություն ըստ հղման» տեխնիկան կիրառելիս պետք է անհատներին հնարավորություն տալ կանխատեսել, թե ինչպիսի վարքագիծը նրանց քրեական պատասխանատվության կենթարկի։ Ի թիվս այլ բաների, հստակության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհը այն է, որ հղումը լինի հստակ, և այդ դրույթը ներկայացնի հանցագործության բաղադրիչ տարրերը։

ՍԴ–ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։

Ամբողջական կարծիքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ




Լրահոս