ՀԱՐՑ. Վերջերս հեռուստատեսությամբ լսել եմ, որ այժմյան ծխախոտներում քիմիական ավելացումներ կան (լավ հոտ, համ), որոնք իրենց հերթին վնասակար են առողջությանը: Նաեւ համեմատած հին ժամանակների ծխախոտի հետ, այժմ նոր, մեծ տերեւներով թութուն են օգտագործում, որը հեշտ է վառվում, բայց էլ ավելի վտանգավոր է: Իրո՞ք այդպես է, մենք հիմա ի՞նչ ենք ծխում: Կարեն Անանյան, 45 տարեկան, վարորդՊԱՏԱՍԽԱՆ. Վնասակարության առումով ամեն ինչ նույնն է: Ուղղակի երբ հավելումներ են արվում համային առումով` մենթոլի, կարամելի համ, հոտ, ծխախոտն ավելի համով է լինում: Եւ հավելումները բերում են նրան, որ արդյունքում ավելի հաճելի ու հեշտ է լինում ծխելը, քան սովորական թութունով ծխախոտը: Հավելումներն ավելի հեշտ կիրառելի են դարձնում ծխախոտը, եւ այն շուկայում ավելի հեշտ է սպառվում: Վտանգավորությունները հավելումներից չեն, այլ թութունից, թղթի այրումից եւ այլն: Ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան հոդվածներ ունի հավելումների վերաբերյալ, որի համաձայն` պիտի սանկցիաներ կիրառվեն ու դրանք պիտի կրճատվեն: Որոշ երկրներում հատուկ մեխանիզմ է մշակվում, հատուկ նորմատիվներ պիտի ընդունվեն, որ դրանք պակասեցվեն: Ցանկացած տեսակի ծխախոտային ապրանքատեսակ վտանգավորության առումով նույնն է: Այստեղ հնի ու նորի խնդիրը չէ: ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ ծխելը բոլոր դեպքերում է վնասակար առողջությանը, վաղուց է հայտնի: Այլ հարց է, որ նոր է միայն բացահայտվում, որ տարբեր համային հատկանիշներով տեսականին ավելի արագ է սպառվում: Տեղական շուկան ողողված է նման արտադրատեսակներով, եւ, փաստորեն, պատժիչ մեխանիզմ գոյություն ունի, որը չի կիրառվում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ