ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ ուղիղ անդրադարձ է եղել Ալվինա Գյուլումյանին. ինչ է մանրամասնում ՍԴ անդամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հրապարակել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հունիսի 26-ից 00:01-ից սկսած Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը:

ArmLur.am-ը զրուցել է Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյան հետ՝ պարզելու համար, թե ինչ են պատրաստվում անել, կլքեն աշխատասենյակները, թե ոչ:

-Տիկին Գյուլումյան, երեկ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակեց Սահմանադրական դատարանաի փոփոխությունների որոշումը, որի համաձայն սահմանադրական ուժով պետք է դադարի եւ նախագահի սահմանադրական դատարանի եւ երեք դատավորների պաշտոնավարումը: Ո՞րն է լինելու Ձեր հետագա քայլը, եթե արդեն ունեք որոշում։

-Նախ ես մի հարց տամ․ այդ որոշման մեջ որեւէ դատավորի անուն նշվա՞ծ է։

-Դատավորի անուն նշված չէ, բայց հաշվարկով 12 տարին լրացած դատավորները պետք հեռանան։

-Ով պետք է այդ հաշվարկը կատարի։ Դրա գնահատականը պետք է մեկը տա։ Որեւէ ձեուվ, որեւէ իրավական հիմք պետք է լինի։ Ով ինչ կհայտարարի, դա ինձ համար ոչ օրենք է, ոչ իրավական ակտ է։

-Իրավական հիմքերը կներկայացանե՞ք, որոնք հենց Ձեզ են վերաբերում։

-Ես պնդում եմ, որ այդ իրենց ասած այդ 12 տարին, իմ պարագայում չի լրացել։ Որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014թ․ օգոստոսի 3-ի հրամանագրով, նոյեմբերի 1-ից։ Թե նախկինում քանի անգամ ընտրված կլինեի, գնացած եւ վերադարձած կլինեի, այս սահմանադրական փոփոխություններից չի երեւում, որ նախկին բոլոր ժակմետները պետք է գումարվեն, եւ դա չի բխում նաեւ իրավուքնից, որպես այդպիսին։ Բնականաբար ես լում եմ հակառակ կողմի հայտարարությունները, կարծիքները, որ ոչ դա գումարվում է, որովհետեւ մենք գրել ենք ընդհանուր տեւողությամբ։ Ձեր ընդհանուր տեւողությունը վերաբերում է նրան, որ դուք հաշվարկում եք եւ մինչեւ սահմանադրական փոփոխությունները, եւ սահմանադրական փոփոխություններից հետո։ Քննարկվել է նաեւ այնպիսի տարբերակ, որ բոլորի նախկին պաշտոնավարածը զրոյացվի եւ սահմանադրական փոփոխությունների պահից հաշվարկվի 12 տարի։ Որը կլիներ առավել իրավական, կլիներ առավել տրամաբանական։

Այսինքն, նոր ընդունված օրենքը հետադարձ ուժ չէր ունենա։ Սա ընդհանրապես եմ ասում, իսկ հիմա ասեմ իմ պարագայում։ Ես նախկինում պաշտոնավարել եմ, դրանից հետո երկու անգամ սահմանադրություն է փոխվել։ Այն ժամանակ, երբ ես պաշտոնավարում էի, պետք է պաշտոնավարեի մինչեւ 70 տարեկան, երբ վերադարձա նորից սահմանադրությունը փոխվել էր, դարձել 65 տարեկան: Երբ խոսակցություններ էինք ունենում, ասում էիք, որ, այո, դու այս Սահմանադարությամբ ես նշանակվել, դու 65-ով պետք է գնաս, որեւէ մեկն այն ժամանակ ինձ ասե՞ց, որ, ոչ, տիկին Գյուլումյան, դու 70-ով պետք է գնաս, որովհետեւ դու նախկինում պաշտոնավարել ես։

Սա աբսուրդի թատրոն է, սա միայն նպատակամղված մեկին այս դատարանից հանելու ցանկություն է։ Իրենք էլ գիտեն, որ այդպես չի կարելի մեկնանաբանել։ Իրենք էլ գիտեն, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության խորհրդատվական կարծիքի մեջ, ուղիղ շեշտվել է, որ իմ պարագայում ժամկետը չի լրացել։

-Կա՞ փաստաթուղթ։

-Իհարկե կա։

Հ.Գ. Ալվինա Գյուլումյանի հետ հարցազրույցում անդրադարձ ենք կատարել նաև մեր հրապարակմանը, կապված տարիներ առաջ մի դեպքի հետ, երբ Ալվինա Գյուլումյանը իր հավելավճարներն էր պահանջել Սահմանադրական դատարանից: Ալվինա Գյուլումյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է եղել իրավիճակն իրականում եւ հոդվածում անճշտություններ են եղել: Հայցում ենք Ալվինա Գյուլումյանի ներողամտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան , Հովսեփ Հովսեփյան




Լրահոս