ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայուն մեծամասնության վերացում, ընտրողների տարիքի իջեցում, Գերագույն դատարանի ստեղծում. ինչ է սպասվում սահմանադրական փոփոխություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամներ հանդիպել էին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: ՀՀ նախագահը կարեւորել էր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելը՝ ասելով, չպետք է  լինի այնպես, որ հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածեն հանրային քննարկում անցկացնելու մասին:

Նա խոսել էր նաեւ Սահմանադրական դատարանի մասին եւ անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, և ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը՝ երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ Կառավարությունը: Բայց ոչ թե, էսօր Սահմանադրական դատարանի դատավոր նշանակում է մենակ մի ինստիտուտ՝ Ազգային ժողովը», – նշել էր Արմեն Սարգսյանը:

Այսպիսով, ինչ փոփոխություններ կլինեն հանդիպումից հետո: ArmLur.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանից: «Ըստ էության, մենք ունեցանք բավականին հետաքրքիր քննարկում, այդ թվում նաեւ բովանդակային առումով, նաեւ կոնցեպտուալ առումով, փոխանակեցինք մեր պատկերացումները մի շարք հարցերի վերաբերյալ: Եվ ըստ էության, օրինակ իմ մոտ որոշ գաղափարներ ծագեցին քննարկման արդյունքում: Հուսով եմ, որ այս քննարկումը, ինչպս բաղմաթիվ այլ քննարկումներ, որոնք առաջիկայում կլինեն` թե հանրային, բաց, փակ», – նշեց նա:

Վերջինս նշեց, թե հանձնաժողովն աշխատում է ինտենսիվ կերպով, չնայած անձամբ Իոաննիսյանը կցանկանար մի փոքր ավելի արագ գործել: Իոաննիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել Սահմանադրության մեջ: Առաջին հերթին խոսքը կայուն մեծամասնության դրույթի վերացման մասին է. այս մասով մասնագիտական հանձնաժողովւ վերջնական եզրակացության է եկել: Վերջնական եզրակացություն է առկա նաեւ կառավարման մոդելի փոփոխության մասով. հանձնաժողովը հստակ որոշել է, որ երկիրը պետք է կառավարվի խորհրդարանական մոդելով: Անձամբ Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է առաջարկել, որպեսզի իջնի ընտրողների շեմը: Նրա խոսքով, կան երկրներ, որտեղ ընտրության են մասնակցում անգամ 16 տարեկանից. անձամբ ինքը պատրաստվում է առաջարկել շեմի իջեցում  գոնե մինչեւ 17 տարեկան:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս