ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Այ թե լավ հորդոր է վերելակը խնամքով օգտագործելու։ Այլ  հարց է՝ այս մեթոդը արդյունավետ կլինի, թե ոչ, սակայն համաձայնեք, որ այն ստեղծագործ տարբերակ է։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը: Խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե կարող են արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով:

Գալուստ Դանիելյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Եթե ինչ-որ կազմակերպության կողմից երրորդ երկրից ապրանքներ են ներմուծվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով, ապա այդ ընթացակարգով սահմանված ժամկետում ներմուծված ապրանքները կարո՞ղ են հանձնվել այլ անձի օգտագործելու նպատակով:  

Հարություն Մանուկյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 213-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով։

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման եւ օգտագործման տակ:

Թույլատրվում է հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխանցում այլ անձի տիրապետմանը եւ օգտագործմանը.

1) դրանց տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման եւ (կամ) արդիականացման) պահպանման, տրանսպորտային փոխադրման նպատակներով, ինչպես նաեւ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ եւ (կամ) միջազգային պայմանագրերով սահմանված այլ նպատակներով եւ դեպքերում,

2) այլ դեպքերում՝ մաքսային մարմնի թույլտվությամբ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:

 

 




Լրահոս