ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԻՇԵ՛Ք 263 ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Արմենթել», «Վիվասել», «Օրանժ»` դրանց հեռախոսային  բազաների ամբողջությամբ վաճառքի փաստով ենք զբաղվում: Այսինքն` վաճառքում են հայտնվել բոլոր բաժանորդերի տվյալները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը: -Պարո՛ն Հովսեփյան, Անժելա Սարգսյանի լուսանկարների անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ դրանք պոռնոգրաֆիական բնույթի են, ինչին հետեւեց քրեական գործի հարուցումը Կարեն Արեյանի նկատմամբ: Հերթականությունը պարտադի՞ր էր:-Փորձաքննության նպատակն էր` պարզելու` նկարներն ինչ բնույթի են` էրոտիկ, արվեստի գո՞րծ, թե՞ ուղղակի ոչ մի բան: Դա որոշել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի փորձագետը: Այստեղ խնդիրն է նկարելը եւ տարածելը: Եւ պոռնկագրական բնույթի լուսանկարների տարածումը քրեորեն հետապնդելի արարք է` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածով: Եթե էրոտիկ բնույթի լինեին լուսանկարները, այդ դեպքում քրեորեն պատժելի արարք չէր համարվի, քննիչները պետք է որոշեին գործը քննել 144 հոդվածի շրջանակներում` անձնական կյանքի մասին ապօրինի տեղեկություններ հավաքել, տարածելը:-«Ո՞ւր է իմ տղամարդը» ֆիլմի դերասանուհիները, որոնց Անժելան մեղադրում էր, նրանք էլ պաշտպանվում էին, քրեական գործով ի՞նչ կարգավիճակով են անցնում:-Վկաների:-Իսկ նրանք հարցաքննվե՞լ են այն կոնտեքստում, որ նպաստել են, խթանել են լուսանկարների տարածմանը, ինչպես ներկայացնում է Անժելան: -Դե դա մի քիչ բան է… բայց չէ՛: -Անժելայի ընկերոջ` Արեյանի նկատմամբ ի՞նչ խափանման միջոց է ընտրվել: -Նրա նկատմամբ ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը: -Ճի՞շտ է, որ Անժելա Սարգսյանն ինքնասպանության փորձ է արել:-Դե այդ հարցն արդեն իրեն կարող եք ուղղել:-Նման կարգի հանցագործություններ հաճա՞խ են լինում Հայաստանում. կոնկրետ շոու բիզնեսի, հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ:-Հասարակական, քաղաքական գործիչներ չէ՛, շոու բիզնեսի հետ չէ, սա առաջին դեպքն էր, բայց  ընդհանրապես պոռնկագրական բնույթի նյութերի տարածման փաստերով մենք զբաղվել ենք: Հոդվածում էլ այս տարեսկզբին փոփոխություն եղավ, առաջ գնում էր «պոռնկագրական նյութերի ապօրինի տարածում», հիմա «ապօրինի» բառը հանված է, քանի որ մեր օրենսդրության մեջ ոչ մի տեղ չկա, թե օրինականը որն է: Եթե ուրիշ երկրներում թույլատրվում է բժշկական նպատակներով, մեր երկրի օրենսդրության մեջ նման բան չկա:-Իսկ մյուս դեպքերն ի՞նչ նպատակ են հետապնդում` շանտաժի՞:-Դե ամեն դեպք տարբեր է, բայց հիմնականում ծանոթություն են ստեղծում եւ կենցաղային հարցեր են  այդտեղ… Ասեմ, որ տարեկան մի 7-8 նման դեպք լինում է: Օրինակ` այսօր երկու նման գործ ուղարկել ենք քննչական:-Կիբեռհանցագործությունների մասին աղոտ պատկերացում կա, բացի նրանից, որ հակերներ, բանկային մեքենայություններ…-Կիբեռհանցագործությունները հիմնականում երկու խմբի են. մեկ` կատարվում են համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ, որին նվիրված է Քրեական օրենսգրքի 24-րդ գլուխն ամբողջությամբ, եւ մյուս բլոկը` ընդհանուր հանցագործություններ, որոնք կատարվում են համակարգչի օգնությամբ: Եւ այստեղ խոսքը միայն այն մասին չէ, որ բանկային… կարող է լինել ինտերնետով խարդախություն, այդ թվում նաեւ այս ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ: Այսինքն` կապված դրանց օրինական ու անօրինական` ապօրինի ձեռնարկատիրության հետ: Օրինակ, երբ առանց գրանցման ինտերնետ ծառայություններ են մատուցում: -Հակերության հետ կապված, բացի նրանից, որ դրսից են ջարդում հայկական պաշտոնական կայքերը, ի՞նչ դեպքեր են եղել: -Դե մի այդպիսի գործ տվել էինք, 16 տարեկան տղա էր, որ տարբեր մարդկանց «Օդնոկլասսնիկի» գաղտնաբառերն էր հավաքել: Ինքը դա արել էր բոնուսների համար, բոնուսներ էր փոխանցել իր հաշվին, պոկեր խաղի մեջ ինչ-որ բոնուսներ կան: «Արմենթել», «Վիվասել», «Օրանժ»` դրանց հեռախոսային  բազաների ամբողջությամբ վաճառքի փաստով  ենք զբաղվում, դա էլ համարվում է համակարգչային տեղակատվությանն ապօրինի տիրանալ: Այսինքն` վաճառքում են հայտնվել բոլոր բաժանորդների տվյալները: Թե դա ինչ պայմաններում է տեղի ունեցել, պարզում ենք քրեական գործի շրջանակներում:-Նախկինում ոստիկանությունն ասում էր, որ համացանցով մարդուն անանուն վիրավորողին չեն կարողանում գտնել, քանի որ բջջային օպերատորները ip գաղտնագրերը չեն տալիս:-Ոչ թե չեն տալիս, այլ չեն կարողանում տալ: Հիմա «Արմենթել»-ը մի մասով կարողանում է: -Համակարգչային լավագույն ծրագրավորողները կա՛մ արտասահմանում են, կա՛մ մասնավոր սեկտորում: Դուք ունե՞ք այնպիսի մասնագետներ, որոնք կարող են դիմանալ մրցակցությանը:-Ասեմ, որ նորմալ է, թեեւ կատարելագործման կարիք միշտ զգացվում է, եւ այդ նպատակով մեր տղաները որոշակի պարբերությամբ մասնակցում են «Ցիսկո»-ի անվճար կուրսերի:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս