ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Փաստորեն, ավտոտնակի մուտքը փակելու համար կարելի է նման «դաժան» վերաբերմունք դրսեւորել։

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ:

Սերգեյ Մնացականյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Գրավատան հետ կնքել եմ վարկային պայմանագիր ոսկու գրավադրմամբ: Պարտավորությունները չկատարելու արդյունքում կուտակվել են տույժեր: Այժմ պարտավորությունների ընդհանուր ծավալը ավելի մեծ է, քան գրավադրված ոսկու շուկայական արժեքը: Իրավունք ունի՞ արդյոք գրավատունը չվաճառել գրավադրված ոսկին եւ իմ պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պահանջով դիմել դատարան:

Նունե Մկրտումյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո Ձեր (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255-րդ հոդվածի 7-րդ կետի: Փաստորեն, գրավի առարկան իրացնելը հանդիսանում է գրավատան իրավունքը, ոչ թե պարտականությունը:

Ձեր (վարկառուի) հիմնական պարտավորությունը հանդիսանում է վարկային պայմանագրով նախատեսված ժամկետում վերադարձնել որպես վարկ տրամադրված դրամական միջոցները, ինչպես նաեւ տոկոսներ վճարել դրա օգտագործման դիմաց: Այս դրույթը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպություն (Վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը եւ տոկոսներ վճարել դրանից:

Փաստորեն, գրավատունն իրավունք ունի չօգտվել իր՝ գույքի արտադատական կարգով իրացման իրավունքից եւ դիմել դատարան:

 Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր:

 

 




Լրահոս