ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ORSIS»-ի գործը կարճվել է. ինչ է պարզվել արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք ՊՆ-ին գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումներ են մատակարարել. խոսքը Dedal-T2.380 Hunter LRF սարքավորման մասին է: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով ՊՆ-ի կողմից կազմակերպվել է մրցույթ, եւ այդ մրցույթի արդյունքում ԳՇ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի Զինված ուժերին վերոնշյալ տեխնիկան մատակարարի «ORSIS ARMS»ընկերությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն «շան գլուխը այլ տեղ է թաքնված»:

Բանն այն է, որ  «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում է գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների մատակարարմամբ եւ վերոնշալ տեխնիկան մատակարարել է ՀՀ տարբեր ուժային գոտիներին, ձեռքերը ծալած չի նստում: Նա մրցույթին մասնակցության հայտ է ներկայացնում, սակայն առաջնահերթությունը նրան չեն տալիս, այլ տալիս են «ORSIS ARMS» ընկերությանը: Իրավիճակից վրդովված «Ունիկում Ինժիներինգ»ՍՊԸ-ն դիմում է ներկայացնում իշխանություններին, որ Պն-ի կողմից հայտարարված մրցույթը օբյեկտիվ չի անցել: Իշխանությունները ընկերության նամակը հասցեագրում են ՊՆ ղեկավար կազմին, որից հետո նախարարության ներսում սկսում է քննություն իրականացվել` հասկանալու համար, թե արդյոք հայտարարված մրցույթը օբյեկտիվ չի անցել,թե այլ խնդիր կա, այստեղից էլ բացահատվում է անսպասելին:

Ներքին քննության արդյունքում ՊՆ-ն պարզում է, որ«ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողություների համար, այլ այն նախատեսված է որսորդության համար: Ավելին, սարքը ունի լազերային հեռաչափ, որը քաղաքացիական նշանակության համար է նախատեսված, եւ օգտագործելը այն ռազմական նշանակության համար արգելվում է:

Այստեղ ՊՆ ղեկավար կազմի մոտ հարցեր են առաջանում, թե ինչպես է գլխավոր շտաբը առաջարկել, որ«ORSIS ARMS»ընկերությունը տեխնիկան մատակարարի, եթե այդ տեխնիկան կարող է հետագայում լուրջ խնդրի առաջ կանգնեցնել իրենց: Ստացվում է, որ ՊՆ-ն, իրավիճակը աչքի տակ ունենալով, դիմում է իրավապահներին, եւ վերջիններս, խառնվելով գործին, բացահայտում են հերթական աղմկալի փաստը: Պարզվում է, որ Գլխավոր շտաբից ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են մտցրել տեխնիկայի պարամետրերի մեջ, եւ առաջնահերթությունն էլ տվել են «ORSIS ARMS» ընկերությանը:

Արդյոք գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը չի՞ իմացել այդ մասին, թե՞ լավ էլ իմացել է, բայց ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել այս հարցում: Եվ, ահա, այս հարցերն էլ փորձում էին պարզել իրավապահները: Նկատենք, որ ըստ նախարարությունում տարածված լուրերի` «ORSIS ARMS» ընկերությունում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը, սակայն աղմուկից հետո Արթուր Գալստյանն իր բաժնեմասը տվել է մեկ այլ անձի: Քրեական գործով հարցաքննվել է ՊՆ պաշտոնատար անձիք այդ թվում ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը եւ արդյունքում նախաքննական մարմինը որոշում է կայացրել  և քրեական գործը կարճել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս