Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վարորդները տեւական ժամանակ է՝ հայտնվել են Ռուսաստանի ուժային եւ հսկիչ տեսչությունների տեսադաշտում: Նախկինում Ռուսաստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա ունենալը չի հետապնդվել, սակայն վերջին շրջանում դրանք հայտնվել են ինչպես մաքսային մարմինների, այնպես էլ ճանապարհային ոստիկանության հսկողության տակ: Պատճառը ոչ միայն սահմանին չվճարված պարտականություններն են, այլեւ ճանապարհային տեսախցիկների միջոցով արձանագրված խախտումները: Այսինքն, ըստ ռուսական մաքսային ծառայությունների՝ Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում են մաքսային օրենսդրությունը խախտելու մեջ` չմաքսազերծված ավտոմեքենան օգտագործելու համար:
Դա տեղի է ունեցել 2020 թվականի սկզբին «ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագրի» ընդունումից հետո, որտեղ նշվում է, որ միայն ՀՀ քաղաքացի կամ ՚Հայաստանի տարածքում մշտապես բնակվող անձը՚ կարող է տնօրինել Հայաստանում գրանցված ավտոմեքենան: Կհիշեք՝ նման խնդիր առաջացավ այս տարեսկզբին՝ Բելառուսում եւ Ղազախստանում: Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան հայերին եւ ղրղզներին:
Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել, ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Նույնն է նաեւ ռուսաստանցիների դեպքում. հայկական համարանիշներով մեքենաների գները շատ ավելի էժան են եւ սա է պատճառը, որ գայթակղությանը չեն դիմացել։ Բացի այդ, հայկական համարանիշներով մեքենաները տրանսպորտային հարկի տակ չեն ընկնում. այսինքն արտասահմանյան համարանիշներով մեքենաները նույնիսկ ՙնկարվելու՚ դեպքում չեն տուգանվում, քանի որ ճանապարհային ոստիկանությունը տուգանք վճարելու համար անհրաժեշտ տվյալներ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.