ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութունների համաձայն՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ չափորոշիչներում առկա են սկանդալային կետեր, որի հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ պահանջ են դրել փոփոխություններ կատարել չափորոշիչներում, քանի որ եթե նման ձեւաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա իրենք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

 

-Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության չափորոշիչների հետ կապված սկանդալային բացահայտումներ եք արել, եւ կարելի է ասել, որ ամեն ինչ անում եք, որ դրանք փոխվեն եւ դասագրքերում չներառվեն: Մի փոքր կմանրամասնե՞ք չափորոշիչների խնդրահարույց լինելու մասին:

-Գրեթե բոլոր առարկաներում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, եւ մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Այս պահին հերթը հասել է Պատմություն եւ հայագիտական մյուս առարկաներին, որից առաջ քննարկեցինք Հայ գրականություն, Հայոց լեզու առարկաները, որոնք նույնպես խնդրահարույց էին իրենց բովանդակային մասով: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, եւ փոփոխելու հարցը առաջ է քաշված, եւ  իրենք էլ ընդունել են: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է Պատմություն առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը, իսկ մյուս առարկաները՝ Կենսաբանություն, Մաթեմատիկա, Ֆիզկուլտուրա եւ մնացած առակաները, կքննարկվեն հաջորդիվ: Մենք քննարկելու ենք բոլոր առարկաները: Այդ աշխատանքային խմբի ֆորմատում, որը ձեւավորվեց, ինչպես գիտեք, Լազարոտիի կոնվենցիայի ընդունման հաջորդող քայլը եղավ իմ նախաձեռնությամբ աշխատանքային խումբ ձեւավորել եւ քննարկել: Եվ այդ քննարկումների արդյունքում մի շարք կարգավորումներ եղան: Նախարարության կողմից համաձայնությունները կան, բայց վերջին փոփոխությունները չարվեն, չեմ կարող ասել, թե որն է դուրս եկել, եւ որը՝ մնացել:  Ինչ վերաբերում է Մաթեմատիկա առարկային, ապա ասեմ, որ վերջնարդյունքում կա ֆիքսված սեռային հավասարության խնդիրները, որը ինձ համար նորից անհասկանալի է: Ասյտեղ բացթողումներից ամենամեծն այն է, որ մենք հավասարության խնդիրը ամբողջությամբ բերել խցկել ենք սեռի դաշտ, երբ պետք է հավասարությունը լիներ կարիքի, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի հավասարության մասին խոսք չկա, հավասար կրթության մասին առհասարակ խոսք չկա, բայց հիմնականում խոսվում է կնոջ եւ տղամարդու հավասարության մասին: Իհարկե, այս պահին ոչ մի դասագիրք չկա, որեւէ տեքստ գոյություն չունի, որ մենք ասենք՝ այս տեքստը, որը Մաթեմատիկա առարկայի մեջ սա խնդրահարույց է եւ ներառված է, չենք կարող հավաստիացնել: Իրենք ասացին, որ դասագրքերը դեռ չկան , եւ չի կարող այս տեքստը լինել: Ես հավատում եմ այն բանին, որ սա ուղղակի կեղծ ինֆորմացիա է տարածվել, որպեսզի առաջանա լարվածություն: Իսկ եթե կեղծ չէ, իրականություն է, ապա արդեն իսկ հերքեցին, որ նման բաներ գոյություն չունի: Այսինքն՝ մեր շահն է  այն, որ այդպիսի բաներ չլինեն, մնացածը, թե ով է շրջանցում,  դա էլ իրենց խղճին:

-Տիկի՛ն Հովսեփյան, այսինքն՝ այս չափորոշիչների գրված հատվածը Դուք չե՞ք տեսել:

-Իհարկե տեսել եմ: Դա չափորոշիչի մեջ գրված չէ, գրված է չափորոշիչ, գրված է ծրագիր, որից պետք է բխի դասագիրքը: Չափորոշիչն առարկայական այն վերջնարդյունքն է, որին պետք է հասնեն: Ծրագրերն այն առաջարկներն են, որոնք պետք է լինեն, այսինքն՝ ինչ պետք է հիմք լինի, որ հիմնաքարը լինի: Դրանից ելնելով, այո, կարող է բխել այս թեման, որը կարող է արծարծվել: Բայց դա կարող է լինել, կարող է չլինել այն դեպքում, երբ դասագրքերի մրցույթը լինի, մրցույթով հաղթած կազմակերպությունը նմանատիպ թեմա արծարծի: Այսինքն՝ եթե մենք այստեղ մեղադրական մոտեցում ցուցաբերենք, դա այս պահին կլինի միամտություն, քանի որ ոչինչ այս պահին չկա, դասագրքի մրցույթ նույնպես դեռ հայտարարված չկա: Մեր հարցադրումներին պատասխանել են, որ գոյություն չունի նման բան, այսինքն՝ չի կարող  լինել  նման  բան դասագրքերում, իսկ դա մեզ բավարարում է: Իսկ եթե անգամ մտքներով անցել է, կարեւոր է, որ գիտակցում են խնդրահարույց լինելը եւ գիտակցում են, որ չպետք է լինի: Կարեւորը՝ հանած է:

-Տիկի՛ն Հովսեփյան, իսկ Կենսաբանություն առարկան արդեն ուսումնասիրե՞լ եք:

-Այո, Կենսաբանության առարկայի խնդրահարույց կետերից մեկը 8-րդ դասարանին էր վերաբերում, որտեղ սեռային, ավելի  ճիշտ վերարտադրողական դասընթացներ պետք է լինեին: Կային հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարկաներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման եւ այլ նմանատիպ թեմաներ: Այդտեղ տարիքային որեւէ տարր հաշվի առնված չէր: Խնդիրը հետեւյալումն է, որ աշխատանքյաին խմբերը հարցին մոտեցել են զուտ որպես մասնագետ եւ առողջ Ապրելակերպ առարան տեղայնացրել են Կենսաբանության առարկայի ներսում՝ հաշվի չառնելով տարիք, հոգեբանական զարգացման ընթացք: Եվ մեր այս  մասնագիտական քննարկումները տանում են նրան՝ տարիքային կարգ հաշվի առնվի, այո, 12-րդ դասարանում երեխան կարող  իմանալ սեռավարկաների մասին, բայց  ոչ այն դեպքում, երբ երեխան նոր սեփական օրգանիզմն է ճանաչում, թե մարդու կառուցվածն ինչպիսինն է, եւ այս տարիքում խոսել հակաբեղմնավորիչների մասին, սա արդեն ոչ պրոֆեսսիոնալ մոտեցում է:

 

 

 

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՉՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հնարավոր է, այդպես էլ չվերադառնա արձակուրդից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարց է դրված՝ այլեւս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չպետք է շարունակի պաշտոնավարել:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ ՔՊ վարչության անդամները, թե՛ Երեւանի «Իմ քայլը» ավագանու անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ Հայկ Մարությանը այլեւս խայտառակում է իրենց թիմը, ու անհնար է դառնում նրա աշխատանքը թիմում: Կոնկրետ վարչապետին զեկուցել են նաեւ, որ Մարությանը Երեւանում որեւէ հեղափոխություն չի արել որեւէ ոլորտում, ավելին՝ վերջինս իր թիմի հետ որեւէ ձեւով չի աշխատում: Նշվել է, որ Մարությանը «պրավալ» է տվել քաղաքային ոլորտները՝ ասֆալտապատումը խայտառակ վիճակում է, շինթույլտվություններում իսկական կոռուպցիոն մեխանիզմներ են գործում, Մարությանը կոնֆլիկտային է, անգամ իր թիմի անդամների զանգերին չի պատասխանում, ոչ մեկի հետ հանդիպումներ չի ունենում, որեւէ մեկը չի կարողանում ինչ-որ հարցի դեպքում գտնել Մարությանին:

Ու այս ամենից հետո վարչապետը որոշել է, որ Մարությանը, ավելի լավ կլինի, արձակուրդ մեկնի, մինչեւ կկարողանա որոշում կայացնել՝ ինչ անել հետագայում: Ի դեպ, խնդիրն այն է, որ Մարությանին եթե փոխարինող գտնեն, ապա նա պետք է անպայման լինի ավագանու անդամ, եթե չէ, ապա պետք է նոր ընտրություններ իրականացվեն, որն այս օրերին անհնարին է՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված:

Բայց թե իրականում ինչ լուծում կգտնի ՀՀ վարչապետը, դեռեւս իր թիմի ներկայացուցիչների համար անհայտ է: Ի դեպ, մենք փորձում ենք այս տեղեկությունը ճշտել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, սակայն ապարդյուն. նա մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ

Արցախում իշխանությունները քննարկում են այն հարցը, որ այսուհետ չպետք է պետական բյուջեի հաշվին պաշտոնաթող պաշտոնյանները՝ ընդհուպ նախագահները, իրենց անձնական գործողություներն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ եթե նախկինում պաշտոնաթող պաշտոնյանները իրենց ավտոմեքենաները կամ ինչ-որ այլ կենցաղային հարցեր լուծել են պետական բյուջեին հաշվին, ապա որոշված է, որ այլեւս այդպես չի լինելու: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի նոր իշխանությունների կարծիքով՝ նման բաների վրա բավականին մեծ գումարներ են վատնվում, ինչի համար որոշվել է այլեւս բյուջեի հաշվին չգնալ նման զոհողությունների: Նշենք, որ այս ամենը իրականացվում է օրենքով, ու հնարավոր է՝ նման փոփոխություններ կատարվեն առաջիկայում, երբ արդեն Արցախի խորհրդարանը վերադառնա արձակուրդից: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից, որը հայտարարեց, թե այս պահին նման փոփոխություն չի կատարվել, նման բան չկա այս պահի դրությամբ:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաջարանի գործով հարցաքննությունների շարք՝ Քննչական կոմիտեում մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, գրեթե ամեն օր 4 անձի կանչում է հարցաքննության ՀՀ քննչական կոմիտե: Դատելով իրավիճակից՝ միջադեպի գործով ողջ Քաջարանին նախաքննական մարմինը հրավիրելու է հարցաքննության: Հիշեցնենք, որ օրերս միջադեպի գործով կալանավորված երեք երիտասարդներն ազատ արձակվեցին: Հիշեցնենք՝ ըստ նախաքննական մարմնի՝ Քաջարանի բնակիչներ Գուրգեն Մարգարյանի եւ նրա ընկեր Կարեն Թոսունյանի միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բաբկեն Համբարձումյանը, նրա եղբայրը՝ Լեւոն Համբարձումյանը, Խորեն Միրզոյանը, Մարատ Ստեփանյանը կոմբինատի ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով, առեւանգել են Շավարշ Մարգարյանիեւ Խորեն ն Միրզոյանի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել  «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, ծեծի են ենթարկել նրան: Եվ, ահա, երկու ամիս անց գործով տուժող Շավարշ Մարգարյանը պնդում է, որ իրեն չեն առեւանգել:

 

 

 

 




Լրահոս