Մաշկը հարկավոր է ամեն օր խնամել: Սակայն տարվա յուրաքանչյուր եղանակ իր պահանջներն ունի: Bigpicture.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է հարկավոր մաշկը խնամել աշնանը:
Հարկավոր է ապահովել խոնավության անհրաժեշտ մակարդակը: Դա շատ հեշտ է: Այդ նպատակով անհրաժեշտ է պարբերաբար խոնավեցնող քսուք օգտագործել:
հրատապությունը չի կորցնում աշնանը: Իհարկե՛. աշնանային արևն ավելի քիչ է վառում, սակայն, ամեն դեպքում, հարկավոր է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ամեն օր հարկավոր է վիտամիններ և հակաօքսիդանտներ օգտագործել: Սննդակարգը հարկավոր է այնպես կազմել, որ ներառված լինեն բոլոր վիտամինները: Հարկավոր է նաև մաշկին օգնել հարստացված քսուքներով և սնուցող դիմակներով:
Օգտագործեք խոնավեցնող անձեռոցիկներ: Եթե խոնավեցնող սովորական միջոցները բավարար չեն, ապա միշտ ձեզ հետ խոնավեցնող անձեռոցիկներ ունեցեք:
Պաշտպանեք արյունատար անոթները: Ջերմաստիճանի կտրուկ տատանումներից տուժում են անոթները, որոնք լայնանում են: Այդ պահին դեմքը վառվում է, թեփոտվում: Կօգնեն ամրացնել անոթները՝ աշնանային կոսմետիկ միջոցները:
Ավելի շատ վիտամին D օգտագործեք: Մաշկի կարմրությունը, ցանը, ճաքերը խոսում են այն մասին, որ վիտամին D-ի պակաս կա:
Պաշտպանվե՛ք մրսածությունից: Նույնիսկ դրանից ապաքինվելու ժամանակ այն երկար ժամանակ կհիշեցնի իր մասին: Այդ պատճառով հարկավոր է հնարավորինս պաշտպանվել մրսածության դեմ: Այդ նպատակով եղանակին համապատասխան հագնվե՛ք, աշխատե՛ք ամեն օր զբոսնել մաքուր օդում և լավ քնել:
Ուշադրություն դարձրե՛ք ձկան յուղին և այլ օմեգա-3 թթուներին, որոնք շատ մարդկանց չափազանց տհաճ են: Փոխարենը դրանց շատ են սիրում մաշկն ու եղունգները:
Խոնավեցրե՛ք ննջասենյակի օդը, քանի որ տունը տաքացնելու ժամանակ սենյակներում օդը չափազանց չորանում է: Այդ դեպքում կօգնի հատուկ խոնավեցնող սարքը:
Լվացվեք զգուշորեն: Աշնանը հարկավոր է օճառի ընտրությանը շատ զգույշ վերաբերվել: Դրանք չպետք է չորացնեն մաշկը: Փափուկ մաքրող միջոց է զեյթունի ձեթը: Այն կարելի է օգտագործել մի փոքր տաքացրած վիճակում, իսկ ձեթի մնացորդները կարելի է ջրով լվանալ