«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԹՈՂՆՈՒՄ՝ ՄԱՐԴԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՏՆԱՀԱՐԵՆ, ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԺԵԶՐԿԵՆ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանը  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է մշակութային ճգնաժամի եւ ներքաղաքական իրավիճակի մասին:

 

-Պարո՛ն Ալեքսանյան, տեւական ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չեք երեւում: Հրավերներ չկա՞ն, թե ձեզ չեն համապատասխանում:

-Ես երկար տարիներ աշխատել եմ ինչպես հայրենիքում, այնպես էլ Եվրոպայում: Նկարահանվել եմ տարբեր գեղարվեստական ֆիլմերում, բերմադրել, ինչպես նաեւ խաղացել եմ  տարբեր ներկայացումներում: Թատրոններում բեմադրել եմ այնպիսի ներկայացումներ, որոնք վերաբերում են մեր ցեղասպանության խնդրին, որը ե՛ւ մամուլով , ե՛ւ  ներկայացումներով հանդես են գալիս որպես հայազգի զավակ, ով մտահոգված է իր ժողովրդի, իր հայրենիքի ճակատագրով, եւ սկսեցի այդ կարգի մեջ պայքարել: Վերջին ժամանակներում հանդես եկա կոչով՝ դիմելով համայն հայությանը, որպեսզի մարդիկ համախմբվեն, միասին կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք դրված են մեր երկրի առջեւ: Եվրոպայում ես ո՛չ փող եմ մուրացել, ո՛չ չգիտեմ ինչ, այլ սովորական պայմանագրով աշխատել եմ: Հայրենիք վերդառանալուց հետո նկարահանվեցի տարբեր հեռուստասերիալներում, գեղարվեստական ֆիլմերում, որտեղ որ նույնպես բարձրացնում էին այն խնդիրները, որոնք միշտ տանջում են հային: Թշնամու կերպար խաղալով՝ փորձեցի երիտասարդ սերունդին ցույց տալ, թե իրականում ով է թշնամին, բացեցի թշնամու դեմքը, Ապրիլյան պատերազմին մասնակցեցի եւ մինչեւ այսօր էլ կանգնած եմ մեր երիտասարդների թիկունքին: Իսկ այս պահին նկարահանվում են նոր հեռուստասերիալում, որի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է: Այս սերիալը բացարձակապես տարբերվում է բոլոր սերիալներից , որովհետեւ այստեղ մենք խնդիր ենք դնում ազգային արժեքների, Հայ առաքելական եկեղեցու, հայ ընտանիքի խնդիր, եւ ես կցանկանայի, որպեսզի հերոսների արժեզրկում չլինի, պետք է հերոսներին հերոսացնել, այլ ոչ թե արժեզրկել: Հանդիսատեսը պետք է ավելի խորը նայի կերպարին:

-Պարո՛ն Ալեքսանյան,  Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, թե այս 30 տարիների ընթացքում բոլորը միահամուռ վերացրին հայ մշակույթը, լեզուն, հայ ավանդական ընտանիքները։ Ինչո՞ւ հեղափոխությունը հեղափոխական վերաբերմունք չցուցաբերեց մշակույթի նկատմամբ:

-Եթե ուզում են պետությունը ոչնչացնել, ապա պետք է սկսել մշակույթի ոչնչացումից, իսկ այսօր մեր մշակույթը գլխատված է… Սա վերաբերում է նրանց, ովքեր մտածում են, վերաբերում է լեւոնական, սերժառոբական, պիցայակեր, գրանտակեր, լափամանակեր այդ բոլոր-բոլորին: Պետք չէ խանգարել մեր իշխանությանը՝ ժողովրդի կողմից ընտրված, որը որ շատ մեծ հաջողությամբ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրը, այսինքն՝ վաճառում են Արցախի խնդիր, ոչնչացնում են արժեհամակարգ, ապագա սերունդների հավատն են գողանում, այն ծրագրերը, որոնք որ դրված են մեր իշխանության առջեւ, մարդիկ լուծում են, եւ պետք չէ խանգարել: Եթե լափամանակերները չեն կարողանում միահամուռ լինել, ուրեմն թողեք՝ մարդիկ աշխատեն. ինչո՞ւ չեք թողնում՝ մարդիկ եկեղեցին ոտնահարեն, եկեղեցին արժեզրկեն, արտաքին հարաբերությունները փչացնեն, ավանդական ընտանիքներն արժեզրկեն կամ օրինական կարգով բյուջեն թալանեն: Մարդիկ աշխատում են, ծրագիր է դրված, եւ եթե դուք չեք կարողանում միասնական լինել, թողեք՝ մարդիկ արհամարհեն գյուղացուն, թողեք՝ մարդիկ հասարակություն պառակտեն, գործազրկություն ավելացնեն, կոնվեցիաներ ընդունեն: Թող մարդիկ աշխատեն, տեսնենք՝ վերջն ինչ դուրս կգա, եւ, վերջիվերջո, որքան գիտեմ, աշունը պետք է ընդունեն Ստամբուլյան կոնվեցիան, հետո պետք է հասկանանք, որ արտագաղթ գոյություն ունի, թողնենք ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը երկրի ընդերքն էլ վաճառի: Մենք ենք չէ՞ ընտրել մեր իշխանությունը, եւ ինչպես ասում են, ամեն թագավոր արժե իր ժողովուրդը, եւ ամեն ժողովուրդ արժե  իր թագավորը:

-Ձեր կարծիքով՝ հանրության կողմից այսքան ատելությունը որտեղի՞ց է գալիս ազգային արժեքների, կրոնի, մշակույթի հանդեպ։

-Գալիս  է նրանից, այն, ինչին, որ մենք ձգտում էինք:

-Իսկ ինչի՞ էինք մենք ձգտում:

-Ձգտում էինք իշխանափոխության, ձգտում էինք լավ ապրելուն, ձգտում էինք ազատվելու հնից՝ չիմանալով, որ նորն ավելի հին է, քանի հինը: Ձգտեցինք, ձգտեցինք, հասանք շաղգամինը, որը հանելուց հետո, պարզվեց, դատարկ է:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Պրահայում նոյեմբերի 19-ին: Եվրոպական ֆեդերացիան եւ չեխական կողմը համաձայնության են հասել առաջնության անցկացման հարցի շուրջ: Այն օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Տոկիոյի օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան վերադարձել է Թուրինի «Յուվենտուս». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 27-ամյա ֆուտբոլիստին եւ ունի վարձակալության ժամկետը եւս մեկ տարով երկարացնելու հնարավորություն: Մեկ տարվա վարձակալության համար թուրինցիները կվճարեն 10 միլիոն եվրո, իսկ հաջորդ ամռանը հնարավորություն կունենան 45 միլիոն եվրոյով գնել իսպանացու տրանսֆերային իրավունքը։ Հիշեցնենք, որ Մորատան «Յուվենտուսում» հանդես է եկել 2014-2016 թվականներին՝ 63 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

 

 

ՎԱՐԱԿՎԵԼ Է

Լոնդոնի «Վեստ Հեմում» գանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Covid-19-ի դրական թեստ են հանձնել թիմի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը եւ ֆուտբոլիստներ Իսա Դիոպն ու Ջոշ Կալենը: Նրանց մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին «Վեստ Հեմը» ֆուտբոլի անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում տանը 5:1 հաշվով հաղթել էր «Հալ Սիթիին»: Այդ խաղում Դեւիդ Մոյեսին փոխարինում էր նրա օգնական Ալան Իրվինը:

 

 

ԿԳԼԽԱՎՈՐԻ

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Ֆրանկ դե Բուրը: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հոլանդացի 50-ամյա մասնագետի հետ պայմանավորվել է 2 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ֆրանկ դե Բուրի նախորդ աշխատավայրն էր ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել էր հուլիսին: Նախկինում Հոլանդիայի հավաքականի լեգենդար պաշտպանը գլխավորել է նաեւ Ամստրեդամի «Այաքսը», իտալական «Ինտերը» եւ անգլիական «Քրիսթալ Փելասը»: Նա նաեւ եղել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականը:




Լրահոս