Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում են կայացրել: Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ համայնքի ղեկավարից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց օգնականը՝ չցանկանալով որեւէ բան խոսել:

 

Հայտնել էինք, որ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են դրել: Այս պահին Գավառի ոստիկանապետին տեղափոխում են Երեւան: Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը եւ 10-ից ավելի ոստիկաններ:

Սեպտեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների վրա, քարերով, փայտերով ծեծի են ենթարկել նրանց, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այնուհետեւ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սեւանի եւ Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները եւ, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գեւորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը եւ նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով, ու գյուղապետի անմիջական հրահանգով՝ այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։ Դրա հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաեւ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր եւ առերեւույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաեւ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության եւ ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել եւ կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետեւի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել եւ փորձել է հարվածել ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Նրանք հայտնում են, որ  2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում եւ հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր եւ առերեւույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաեւ սպառնացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության եւ ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել եւ կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետեւի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել եւ փորձել է հարվածել ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Ն.Հ.

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Վերաքննիչ դատարանը մերժել է ալկոհոլից թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին ազատ արձակելու միջնորդությունը: Ինչպես հայտնի է, ալկոհոլի թունավորման քրեական գործով կալանավորվել էր Աշոտ Հովսեփյանը: Վերջինիս պաշտպանը կալանավորման հարցով բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որ նրան ազատ արձակեն, սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը: Ասել է թե՝ Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորված անձինք առերեսվել են եւ ընդունել են, որ մեկը վաճառել է սպիրտը, մյուսը՝ գնել, եւ առերեսման ժամանակ հակասություններ չեն եղել:

Ի դեպ, գրել էինք, որ ալկոհոլից թունավորման քրեական գործով իրավապահ մարմինները հայտնվել են փակուղու առաջ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը, թե մահացած քաղաքացիները ում սխալ քայլի հետեւանքով մահացան:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը): Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը):

Նախաքննական մարմինը քննության սկզբնական շրջանում հստակ ունեցել է տվյալ, որ, օրինակ, Արմավիրի մարզում մահացած անձինք խմել են Աշոտ Հովսեփյանի կողմից պատրաստված ալկոհոլը եւ մահացել, սակայն մինչ այս գործով քննություն էին իրականացնում, Երեւանում եւս ալկոհոլի թունավորումից մահվան դեպքեր գրանցվեցին, եւ նախաքննական մարմինը, ներկայումս ուսումնասիրելով Երեւանում մահացած անձանց դեպքերը, արձանագրել է, որ, օրինակ, նրանք Աշոտ Հովսեփյանից չեն գնել ալկոհոլ, այլ, օրինակ, սպիրտը գնել են դեղատնից, ալկոհոլի այլ պարագաները՝ այլ վայրից, եւ, առհասարակ, Երեւանում ալկոհոլից մահացած անձինք որեւէ կապ չունեն Արմավիրի մարզում Աշոտ Հովսեփյանից ալկոհոլ գնած ու մահացած անձանց դեպքի հետ:

Բացի այդ, թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբանղբյուրը, հետեւաբար չեզոքացված չէ վտանգը: Մասնագետները առաջիկա օրերի համար ամենեւին էլ չունեն դրական կանխատեսումներ: Հակառակը՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիրտից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման նոր դեպքեր:

 

 

ՉԻ ՎՃԱՐՎԵԼ ՀԱՐԿ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինություն, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ։ Մասնավորապես, մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի Միկոյան փողոցում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի բնակարանների վաճառքի ընթացքում հարկային հաշիվներում 1 քմ-ի արժեքը ձեւակերպվել է 162 000-171 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավտոկայանատեղիների 1 քմ-ի արժեքը՝ 60 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Սակայն փաստացի բնակարանների 1 քմ-ն վաճառվել է 740-980 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ ավտոկայանատեղիները՝ յուրաքանչյուրը 15 000 ԱՄՆ դոլարով։ Արդյունքում թաքցվել է ընկերության 119 910 227 դրամի շրջանառությունը, եւ չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ, որից 19 989 035 դրամը՝ ավելացված արժեքի հարկ, իսկ 19 984 238-ը՝ շահութահարկ։ Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության։

 

 

ԱԱԾ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջեւանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց գործնական քննություն կազմակերպելու եւ անցկացնելու, «E» կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ա. Ս.-ի օժանդակությամբ վերջինիցս ստացել է զգալի չափի՝ 75.000 ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տվել, որպեսզի վերջինս, առանց գործնական քննություն անցկացնելու, ակնհայտ կեղծ գրառում կատարի այն մասին, որ Ս. Թ.-ն մասնակցել է տվյալ քննությանը եւ ստացել է դրական գնահատական: Ա. Մ.-ն այնուհետեւ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց ՀՀ կառավարության 26.03.2020թ-ի թիվ 385-Ն որոշման պահանջերի պահպանման եւ առանց գործնական քննություն անցկացնելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գործնական քննության թերթիկում կատարել է ակնհայտ կեղծ գրառում, որը հաստատել է իր ստորագրությամբ, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է «E» կարգի վարորդական իրավունքի վկայական:




Լրահոս