Մի խումբ լրագրողական կազմակերպություններ («Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե», Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» հկ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ, Գորիսի մամուլի ակումբ) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են պատերազմական պայմաններում լրագրողների աշխատանքին: «Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված՝ ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ եւ օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը։
Կրակի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքների ու գյուղերի բնակիչները, այլ նաեւ այդտեղ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Այդ մարդատյաց գործողությունների հետեւանքով 2020 թվականի հոկտեմբերի 1-ին վիրավորվել են երկու արտասահմանցի եւ երկու հայ լրագրողներ, ինչի կապակցությամբ մենք արդեն արտահայտել ենք մեր վրդովմունքը։ Հաջորդ օրը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետապնդումից հրաշքով են փրկվել ավտոբուսով տեղափոխվող մի խումբ լրագրողներ։ Ստեփանակերտում գրանցվել են լրագրողների կյանքին եւ առողջությանը սպառնացող դեպքեր: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թիրախավորելու փաստերը հոկտեմբերի 2-ին տարօրինակ կերպով փորձեց հիմնավորել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Ըստ նրա՝ արտասահմանցի բոլոր լրագրողներն ապօրինի են գտնվում Լեռնային Ղարաբաղում, քանի որ թույլտվություն չեն ստացել ադրբեջանական կառավարությունից, հետեւաբար Բաքուն պատասխանատվություն չի կրում նրանց անվտանգության համար։
Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք, որն իրականում ուղղորդվում է նրանց նկատմամբ կիրառվող մարտական գործողություններով։ Փաստորեն, Ադրբեջանը, փոքր բացառությամբ, չի հավատարմագրում հակամարտությունը լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը հայկական կողմում՝ կյանքի ու առողջության համար սպառնալիքներ ստեղծելով։
Սրանով խախտվում է նաեւ ռազմական դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, միջազգային կառույցների եւ արտասահմանցի մեր բոլոր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա եւ կոչ ենք անում բողոքի ձայն բարձրացնել եւ գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար»:
ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է
ArmLur.am-ը տեղեկություններ է ստանում այն մասին, որ երեկվանից Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցներն ինքնիրավչությամբ են զբաղված: Բանն այն է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի անունից մի խումբ մարդիկ այցելել են քաղաքի տարբեր խանութներ ու հորդորել են փակել, դադարեցնել գործունեությունը, քանի որ օդային տագնապ է սպասվում: Ըստ բնակիչների՝ նույն աշխատակիցները շրջել են Վարդենիսով ու հորդորել, որ գիշերը «լույս չվառեն» բնակարաններում, լինեն ապաստարաններում եւ, որ ամենատաօրինակն է, ավտոտնակներում կամ ավտոմեքենաների մեջ: Բնակիչները հետեւել են քաղաքապետարանի աշխատակիցների հորդորներին, ու կեսգիշերին մի հատվածը պատսպարվել է տարբեր վայրերում: Սակայն կեսգիշերին հայտնվել են քաղաքապետարանի ներկայացուցիչները ու հայտարարել, թե արդեն կարող են իրենց բնակարանի լույսերը վառել, ու տագնապ ասվածը չի լինելու, կարիք չկա: Ո՞րն էր նման խուճապ տարածելու իմաստը: Ինչո՞ւ են Վարդենիսի քաղաքային իշխանությունները քաղաքապետ Արամ Մելքոնյանի գլխավորությամբ ինքնագործունեություն ցուցաբերել, եթե դրա համար չի եղել ո՛չ հրահանգ, ո՛չ կանոնակարգված աշխատանք եւ, ամենակարեորը, ո՛չ էլ անհրաժեշտություն:
Վարդենիս համայնքի ղեկավարը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց ստեղծված իրավիճակը. «Իրազեկում է կատարվում քաղաքացիական պաշտպանության պլանի հետ կապված»: ArmLur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում.
«Հայաստանի որեւէ համայնքում, որեւէ տարածքում օդային տագնապ հայտարարված չէ, որեւէ մեկը չպետք է անհանգստանա: Եթե տագնապի անհրաժեշտություն լինի, մենք դա կհայտարարենք՝ հատուկ ծանուցելով: Խուճապի կարիք չկա, ու զարմանում եմ, թե ինչու են տեղերում ինքնագլուխ ինչ-որ բաներ անում: Ընդամենը ես հանձարարել եմ բոլոր պատկան մարմիններին վերականգնել օդային տագնապի շչակները անհրաժեշտության դեպքում այն կիրառելու համար, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարված: Այսինքն՝ զուտ ֆորմալ, արարողակարգային քայլ է, որ պարտավոր ենք անել: Զորավարժությունների ժամանակ ոնց էինք տագնապ հայտարարում, այն նույն ձեւով հիմա ենք պատրաստվում, որ պետք լինի, կհայտարարենք տագնապ: Բայց կարիք չկա: Հանգի՛ստ եղեք, ժողովո՛ւրդ ջան»:
Հավելենք, որ արդեն երկու օր է հատկապես Վարդենիսի հատվածում հարաբերական անդորր է, եւ տագնապ հայտարարելու որեւէ հիմք չկա, նույնիսկ՝ փորձնական: Ավելին՝ ռմբակոծությունների ու հրթիռակոծությունների ժամանակ մարդիկ օրինակելի ձեւով ինքնակազմակերպվում էին, ու կարիք չկա առավել խաղաղ իրավիճակում անիմաստ խուճապ առաջացնել: