ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Իլհամ Ալիևը խաչ քաշում նախկին պայմանավորվածությունների վրա, և ինչ են ասվում Մադրիդյան սկզբունքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ երբեք թույլ չի տա Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնել:  Սա ըստ էության նորություն էր այն առումով, որ փաստացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարիներ առաջ կողմ է եղել այս տարբերակին: Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտության առաջարկվող լուծումը բաղկացած է երկու փուլից:

Առաջին փուլում նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել անվտանգության գոտին, որն ընդգրկում է ԼՂԻՄ տարածքի հարակից տարածքները: Սակայն այս փուլը հնարավոր է միայն պայմանով, որ ապագայում հանրաքվեի միջոցով որոշվի տարածաշրջանի կարգավիճակը: Այս մասին հստակ ասվեց 2010 թ. հունիսի 26-ին  Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ.

«Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ՝ ապահովելով անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ. միջանցք, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշում»։

Այդ պահերը շատ հստակ ֆիքսված են Մադրիդյան սկզբունքներում, ապա նաև 2010 թվականին գագաթաժողովում ստորագրված փաստաթղթում: Ստացվում է, որ այն ժամանակ Իլհամ Ալիևը համաձայնել էր հանրաքվեի անցկացման տարբերակին, սակայն հիմա հայտարարում է՝ ես դեմ եմ: Դրա փոխարեն նա առաջարկում է, այսպես ասած, մշակութային ինքնորոշում:

Այսպիսով, նա չի համաձայնվում անգամ ամենափոքր զիջման, հետևաբար չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ալիևն այսպիսի պահվածքը բացառում է կոնֆլիկտը բանակցային տարբերակով լուծելու հնարավորությունը և խաչ քաշում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:

Իսկ Մադրիդյան սկզբունքների առաջին կետում ասվում է. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում»:

9) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով և զբաղվելու են.

ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ, այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ, Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս