Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խորհրդարանում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Պարզվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի քննարկման ժամանակ մշտական անդամ երկրներից մեկը խափանել է Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության ընդունումը:
Նախ, այստեղ ընդգծենք, որ միջազգային որևէ այլ կազմակերպություն, բացի ՄԱԿ-ից, ուղղակի միջամտելու լիազորություններ չունի, իսկ ահա արդեն ՄԱԿ-ի պարագայում անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից ոչ մեկն առնվազն վետո չդնի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան ևս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան: Եվ ահա եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց հարցի քվեարկությունը:
Իսկ ինչ են ցույց տալիս վերլուծությունները, քանի որ նախագծի ներկայացնողները համանախագահ երկրներն էին, որոնք երեքն էլ ԱԽ անդամ են, մնում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։ Բրիտանական Բրիթիշ Փեթրոլեումը Ադրբեջանի եւ Թուրքիայի նավթային գործընկերն է: Դրան զուգահեռ, ամիսներ առաջ ադրբեջանական պրոպագանդան ուրախությամբ արձանագրում էր, որ բրիտանական հետախուզություն՝ MI 6-ի նոր ղեկավար է նշանակվել Էրդողանի մտերիմ Ռիչարդ Մուրը, որը 2014-17 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում: Բաքվի պրոպագանդան հայտնում էր, որ Մուրը բրիտանական քաղաքական դասին փորձում է ներարկել Կովկասում Թուրքիայի կարեւորությունը: Պետք չէ մոռանալ նաեւ Բրիտանիայում Ալիեւի ֆինանսական մեծ «ներկայության» մասին։ Իսկ ինչ իրավիճակ է Չինաստանի պարագայում. Պեկինն իրեն ցուցադրաբար հեռու է պահում Կովկասում տեղի ունեցողից, կարծես թե արձագանքելով ընդամենը մեկ անգամ: Չինաստանի Մեծ մետաքսի ճանապարհի մի ճյուղավորումն անցնում է Թուրքիայով, խնդիրներ կան Կենտրոնական Ասիայում։
Եվ ահա Մեծ Բրիտանիայի կամ Չինաստանի նման դիրորոշումը փակում է Ադրբեջանի հանդեպ որեւէ ճնշման հնարավորությունը, այդ թվում խաղաղության պարտադրանքը, ինչպես որ դա արվեց Սերբիայի դեպքում:
Մանրամասները՝ տեսանյութում