Թուրքիան ֆինանսավորում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ֆինանսավորում է ջիհադիստական վարձկանների ջոկատները. խոսքը մի քանի հազար վարձկանների մասին է Սիրիայից, որոնք մարտնչում են Ղարաբաղի սահմանային ճակատի առաջնագծում։  «Պատերազմը ԼՂ-ի շուրջ կամ ինչու է «չեզոքությունը» նշանակում կողմերից մեկին աջակցել» խորագրով հոդվածում այս մասին նշել է հակամարտություններ ուսումնասիրող գիտնական, միջմշակութային վերապատրաստման դասախոս, դոկտոր Լեո Էնզելը:  Դոկտոր Լեո Էնզելը (“Look at the other side!”) հակամարտություններ ուսումնասիրող գիտնական է եւ միջմշակութային վերապատրաստման դասախոս, ում հիմնական թեման է «Հետխորհրդային տարածքը եւ Կենտրոնական/Արեւելյան Եվրոպան։, հրապարակումներ ունի հետեւյալ թեմաներով՝ «Վախը եւ միջուկային սպառազինումը», «Գերմանիայի վերամիավորման սոցիալական հոգեբանություն», «Գերմանիայի մասին պատկերացումները հետխորհրդային տարածքում»։ «Ժողովուրդ» օրաթերթը հոդվածը ներկայացնում է կրճատումներով.

 

«Շատերը փորձում են խուսափել ծայրահեղականությունից՝ ճշմարտությունը մեջտեղում փնտրելով։ Սա որոշ չափով հավասարակշռված ձեւակերպում է, բայց ոչ անպայման կանխակալությունից զերծ։ Բանն այն է, որ ճշմարտությունը չի ենթարկվում երկրաչափական պահանջներին, այստեղ մոլորվում է մեջտեղի ծայրահեղականությունը։ Միխայել Շմիդթ-Զալոմոնի այս նախադասությունները կարող էին ասված լինել հենց Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանմամբ՝ Արցախի) շրջանի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմական հակամարտության մասին գերմանական մամուլում հիմա ներկայացվող հաղորդագրությունների վերաբերյալ։

Այն պահից, ինչ շաբաթներ առաջ մարտերը նորից բռնկվեցին, հատկապես հանրային իրավական կազմակերպչական ձեւ ունեցող մամուլում գրեթե ոչ մի հաղորդագրություն ներկա իրավիճակի մասին չի հայտնվում առանց երեք անվճար  մատուցվող մեկնաբանությունների։

Ներկայիս պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկու հավասարաչափ ուժեղ եւ առավել եւս երկու հավասարաչափ մեղավոր հակառակորդների հակամարտություն չէ, հակառակը՝ ամեն բան վկայում է այն մասին, որ հարձակումը նախաձեռնել է Ադրբեջանը։

Մինչ Թուրքիան, մասշտաբային ռազմական, լոգիստիկական առումներով եւ, ամենից առաջ, Սիրիայից (գուցե նաեւ Լիբիայից) իսլամիստական վարձկանների զորքեր գաղտնի տեղափոխելով, օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին, Ռուսաստանը (անշուշտ ի ցավս հայերի) մինչ այժմ ոչ ուղղակի եւ ոչ էլ անուղղակի կերպով չի միջամտել ռազմական գործողություններին։

Անդրադառնանք մեր առաջատար մեդիայի վերջին մանտրային՝ այն պնդմանը, թե Ադրբեջանին սատարում է Թուրքիան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստանը։  Այս նախադասությունը միաժամանակ ճշմարիտ է ու սխալ։

Ճշմարիտ է Թուրքիայի վերաբերյալ, որը թուրքացեղ Ադրբեջանին դիտում է որպես եղբայր ժողովուրդ («Մեկ ազգ, երկու պետություն») եւ կամուրջ դեպի հեռուն գնացող նեոօսմանյան երազանքների իրականացում՝ երազանքներ, որոնց խանգարում է Հայաստանն արդեն աշխարհագրորեն։ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է նորագույն ռազմական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ բազմակի հրթիռակոծիչներ եւ անօդաչու թրչող սարքեր, որոնցում օգտագործվել է նաեւ գերմանական սպառազինական Hightech-ը։ Թուրքական F-16 մարտական ինքնաթիռները պատերազմի սկզբից ի վեր գերադրվում են Հայաստանից 65 կմ դեպի արեւելք գտնվող Գյանջայի ռազմական հենակետից, ուր տեղափոխվել են անցած օգոստոսին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական զորավարժանքների ժամանակ։

Բայց ամենամեծ տագնապը կայանում է նրանում, որ Թուրքիան ֆինանսավորում է ջիհադիստական վարձկանների ջոկատները. խոսքը մի քանի հազար վարձկանների մասին է Սիրիայից, իսկ այժմ հավանական է նաեւ Աֆղանստանի սարերից եկած թալիբանների մասին տեղեկությունը, որոնք մարտնչում են Ղարաբաղի սահմանին ճակատի առաջնագծում։ Մի խոսքով, առանց Մեծ եղբոր մեծածավալ օգնության, Ադրբեջանը հաստատ չէր կարողանա սկսել մարտական գործողությունները։

Այդուհանդերձ, Ադրբեջանը ռազմական օժանդակություն է ստանում ոչ միայն Թուրքիայից. նրան զենք են մատակարարում նաեւ Իսրայելն ու Ռուսաստանը: Այնպես որ, այն ստանդարտային նախադասությունը, թե քրիստոնյա Հայաստանին սատարում է Ռուսաստանը, անգամ կիսով չափ ճշմարիտ չէ։ Ճիշտ է, Ռուսաստանը Հայաստանում ունի 4000 զինվոր, զենք է մատակարարում նաեւ Հայաստանին։ Ճիշտ է նաեւ, որ Ռուսաստանն առաջատար ռազմական տերություն  է ՀԱՊԿ-ում, որի անդամ է նաեւ Հայաստանը։ Մոսկվան արդեն տեղեկացրել է, որ հարձակումները Ղարաբաղի վրա դաշինքով նախատեսված դեպքը չեն, քանի որ այդ տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չէ։

Ադրբեջանի ներխուժման դեպքում հայերին Արցախի Հանրապետությունում «ամենանպաստավոր» դեպքում սպառնում է դաժան զանգվածային վտարում՝ ներառյալ հնադարյան հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում, ինչպես արդեն արվել է Նախիջեւանում եւ Արեւելյան Անատոլիայում։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ ադրբեջանական զորքերը ջիհադիստական վարձկանների հետ դաշինքով եւ մեծ նեոօսմանյան եղբոր օժանդակությամբ հետո կսկսեն ավարտի հասցնել երիտթուրքերի 1915թ.-ի գործը։ Նրանց չկանգնեցնելու դեպքում շատ հավանական է, որ նրանք Արցախով չսահմանափակվեն։

Ուղիղ 105 տարի առաջ աշխարհն արդեն մեկ անգամ պարզապես հետեւել է՝ ոչինչ չանելով»։

 

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍ

«Թուրքիայի կողմից ցանկացած առաջարկ քննարկելը արդեն նշանակում է, որ մենք կարող ենք հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան կարող է լինել բանակցային գործընթացի մաս»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նրան, որ CNN-ը, վկայակոչելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպում է եղել, եւ նշվում էր, որ թուրքական կողմը բանակցությունների նոր ձեւաչափի մասին է խոսում, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար: «Ղարաբաղի հետ կապված՝ Թուրքիայի ցանկացած առաջարկ ունի մեկ նպատակ՝ գալ բանակցությունների սեղան: Իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Թուրքիան պատերազմի սադրիչ է եւ չի կարող լինել խաղաղության կողմնակից եւ չի կարող բերել խաղաղության օրակարգ… Ես չունեմ տեղեկություններ, թե ինչ քննարկումներ են լինում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Միգուցե լինի անվտանգության խորհրդի նիստ, եւ ԱԳ նախարարը որոշակի փակագծեր բացի նաեւ այդ ուղղությամբ: Այդ դեպքում մենք կարող ենք որոշակի պատկեր հասկանալ թե՛ Թուրքիայի մտադրությունների, թե՛ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ»,-ընդգծել է  Սամսոնյանը:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնման խնդիրը։ «Ներկա փուլում սկզբունքային կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման խնդիրը եւ, առաջին հերթին, սիրիացի փախստականների եւ ներքին վերաբնակների վերադարձը հայրենիք: Ինչպես հայտնի է, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 հիմնական բանաձեւերի հանգուցային պայմաններից մեկն է»,-Պուտինն Ասադին ասել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

 

 

 

ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

2021-ին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կարիքների համար պետբյուջեից ծրագրվում է հատկացնել 890 մլն 930 հազար 560 դրամ. այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի վարչակազմի ղեկավարի տեղակալ Երեմ  Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այդ միջոցները կտրամադրվեն 8 միջոցառումներից բաղկացած 3 ծրագրերի իրականացման համար:

 

 

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ

Իրանը հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններ բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել Իրանի օդային տարածքը հսկելու եւ պաշտպանելու համար. այս մասին հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության հյուսիսային գոտու հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Աքբար Աբբաս Թաջադդոդը: Նրա խոսքով՝ Իրանի բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներն ուղարկվել են հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններ Իրանի օդային տարածքը հսկելու եւ պաշտպանելու, ինչպես նաեւ այլ ուժերն ուժգնացնելու համար, որոնք այժմ պաշտպանում են հյուսիսարեւմտյան սահմանները: Ընդգծելով, որ երկրի տարածքային ամբողջականության, մարդկանց բարեկեցության եւ անվտանգության ցանկացած սպառնալիք համարվում է ԻԻՀ ԶՈւ կարմիր գիծը՝ Թաջադդոդն ասել է. «Թշնամիները պետք է իմանան, որ եթե նրանք փոքրագույն չարամիտ քայլ կատարեն ԻԻՀ անվտանգության նկատմամբ, կոշտ պատասխան կստանան»:

 

 

ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը։ «Ելույթ եմ ունեցել հետեւյալ հարցի առնչությամբ. ադրբեջանական զինված ագրեսիան ընդդեմ Արցախի շարունակվում է մինչ այս պահը, կան գերիներ՝ երկու կողմից էլ, սակայն այն ընթացքում, երբ հայկական կողմը տրամադրում է բժշկական օգնություն ադրբեջանական գերիներին, գերեվարված սիրիացի վարձկաններին, Ադրբեջանը միջազգային կոնվենցիներով արգելված անմարդկային վերաբերմունքի է արժանացնում հայ գերիներին, որի ապացույցները ներկայացված են միջազգային հանրությանը: Հայաստանի դիմումի հիման վրա՝ ՄԻԵԴ-ն ադրբեջանական կողմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 8 հայ գերիների վերաբերյալ, սակայն այս պահանջը դեռեւս չի կատարվել։

Եզրափակելով խոսքս՝ բոլոր պատվիրակներին կոչ եմ արել չլռել, Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել համապատասխան հարգանք եւ կատարել Եվրոպական դատարանի որոշումն ու փոխանցել հայկական կողմի գերիների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրոպական դատարան»,-նշել է նա։

 




Լրահոս