Հայաստանում պաշտոնապես ամուսնալուծություններն պակասել են. եթե 2019 թվականի 9 ամիսներին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2850, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մեր հանրապետությունում գրանցվել է 2415 ամուսնալուծություն: Ստացվում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր հանրապետությունում ամուսնալուծվել է 435 քաղաքացի: Օրինակ՝ 2018 թվականի 9 ամիսներին ամուսնալուծվել է 2880 քաղաքացի:
Մյուս կողմից նկատենք, որ Հայաստանում սկսել են ավելի քիչ ամուսնանալ: Համենայնդեպս, այդ մասին են խոսում պաշտոնական տվյալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամուսնությունների թիվն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է: Օրինակ, եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 11 հազար 592 ամուսնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 9038: Այսինքն, պաշտոնապես ամուսնությունների թիվը 2554-ով պակասել է:
Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապես որ պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքն այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից: Բայց հայ երիտասարդներին ընտանիք կազմելու հարցում առաջին հերթին խանգարում են աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները:
Ամենաշատ ամուսնությունները Հայաստանում գրանցվել է Երեւանում, որտեղ ամուսնացող քաղաքացիների թիվը կազմել է 3924, մայրաքաղաքում ամուսնալուծվել են 1293-ը: Օրինակ Արմավիրի մազրում 712 քաղաքացի ամուսնացել են, իսկ 137-ը՝ ամուսնալուծվել, Կոտայքում 729-ը ամուսնացել են, 221-ը՝ ամուսնալուծվել: Սահմանամերձ Տավուշում ամուսնացել է 316 քաղաքացի, իսկ ամուսնալուծվել՝ 50-ը:
Ըստ մասնագետների՝ զույգերի համատեղ կյանքի ընդհատման համար ամենախոցելի շրջաններից մեկը ամուսնության առաջին 4 տարիներն են: Բաժանությունները հատկապես շատ են 20 եւ ավելի տարվա տեւողությամբ ամուսնությունների դեպքում:
Սյունէ Համբարձումյան