ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանձնված Քելբաջարով վերջին այցն Արցախ և Դադիվանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր նկարահանող խումբը հայտնի գիշերային հակահայկական փաստաթղթի ստորագրումից հետո փաստաթղթով հանձնված Քելբաջարի շրջանով` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, գնաց Արցախի մայրաքաղաք: Տեսարանները ամենեւին հուսադրող չէին, ավելին` արցունքները զսպելով կարելի է կտրել, հասնել այդ ճանապարհը:

Նախ նկատենք, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը բավականին դիմացել է արկերի պայթյուններին: Պարբերաբար կարելի է հանդպել ասֆալտի վնասված հատվածների, հսկայական փոսերի: Անգամ Թարթառ գետի կամուրջն է լուրջ վնաս կրել, բայց չի ընկել: Ծառայում է: Ռմբակոծությունների տեսարանները բավականին շատ էին եւ հուշում էին` տեղի ունեցած դաժան պատերազմի մասին:

Նկատեցինք, որ հայկական բանակը տեխնիկական որոշ միջոցներ արդեն հեռացնում է Արցախից: Նկատելի է զինվորականների տեղաշարժը:

Հասանք Ստեփանակերտ. մայրաքաղաքը վիրավոր էր. Կոտրված ապակիներ, ռմբակոծված շենքեր, անսովոր լռություն: Թեեւ քաղաքը սկսել էր վերակենդանանալ. Շնչել. Արդեն էլ.էներգիայի մեծ մասը վերականգնվել է, խանութները սկսել են բացվել, քաղաքը աշխուժանում է:

Բայց դրան զուգահեռ Ստեփանակերտից վերադարձի ճանապարհին նկատեցինք անձնական իրերով բեռնված բեռնատարների, որոնք պատերազմի արդյունքում կորցված տարածքների բնակիչներ էին. գնում էին տեղահանվածները առավել ապահով վայրեր:

Մեր հայրենակիցների մի մասն էլ անտառահատությամբ էր զբաղված. ակտիվորեն բեռնում էին խնամքով կտրատված ծառերը:

Եւ ցավալիորեն տեսանք նաեւ այրվող տներ. մարդիկ, կարդալով փաստաթուղթը, խուճապահար դատարկել են իրենց տները ու զայրույթից այրում են, որ այլեւ չվերադառնան: Իրապես ցավալի տեսարաններ էին, բայց Դադիվանքում հավաքված մարդիակց աղոթքները` մեր հայրենիքի փրկության համար, վստահաբար տեղ կհասնեն: Եւ ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ զրույցում հայտարարել է` Դադիվանքը մերն է եւ վերջ:




Լրահոս