ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության եւ ձեւաչափի նախագիծը։

 

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման իր ծրագիրը, որի հիման վրա էլ պլանավորվում է հետագա աշխատանքը։ Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար եւ ընդգրկում է հետեւյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների եւ խնդիրների սահմանում, գործողությունների եւ միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե եւ վերահսկողության մեխանիզմներ: Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում, սակայն զարգացման ծրագիրը մշակելիս ցանկալի է առաջնորդվել փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, որը ներկայացվում է նախագծում:

Ներկայում տնօրենի պաշտոնի հավակնորդները զարգացման ծրագիրը մշակում են՝ ցուցաբերելով ինքնուրույն մոտեցում, եւ հաճախ դրանք չեն պարունակում կամ ամբողջությամբ չեն ներկայացնում դպրոցի զարգացման այնպիսի դրույթներ, որոնք կարեւոր են ուսումնական հարստատության զարգացման, գործընթացների կառավարման եւ ղեկավարման համար։ Երբեմն թեկնածուները օգտվում են այլ ուսումնական հաստատության համար ստեղծված զարգացման ծրագրից:  Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել նկարագրել ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները եւ ձեւաչափը։

Զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից մեկն է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների հետ, այն ներկայացնում մանկավարժական եւ ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեին արժանանալու համար։ Տնօրենի ընտրվելու պարագայում զարգացման ծրագիրը դառնում է նրա գործունեության վերահսկողության գործիքը՝ հնարավորություն տալով սահմանել տարեկան կատարողական ցուցանիշներ, իսկ անբավարար արդյունքի դեպքում՝ նաեւ անվստահություն հայտնել գործող տնօրենին։ Ակնհայտ է, որ նման կարեւոր գործիքի արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է, որ հստակ լինեն զարգացման ծրագրի հիմնական պահանջներն ու ձեւաչափը։

Հետեւաբար, նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել դպրոցների գործունեության առավել երկարաժամկետ եւ ռազմավարական պլանավորմանը, կանոնակարգել զարգացման ծրագրերի հանդեպ պահանջները եւ դրանց ձեւաչափը, ինչպես նաեւ մեծացնել ծրագրերի արդյունավետությունը՝ ի հաշիվ հստակ կառուցվածքի եւ առանձնացված բաղադրիչների։

Համաձայն նախագծի՝ ծրագրի մշակման պարտադիր քայլերն են հաստատության առաքելության սահմանումը, առկա իրավիճակի վերլուծությունը, դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձեւակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունները, դրանց պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները եւ իրականացման ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները եւ դրա արդյունավետության գնահատման ցուցանիշները: Քաղաքացիները եւ շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 3-ը։

 

 

ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ. Ղուկասյան Արեն Արթուրի, ծնվ. 2002թ.; Սազբանդյան Էդգար Նորայրի, ծնվ. 2002թ.; Իսպիրյան Արմեն Նորիկի, ծնվ. 2002թ.; Ստեփանյան Գարիկ Արայի, ծնվ. 2002թ.; Դերձյան Արման Անդրանիկի, ծնվ. 2002թ.; Ապերյան Անդրանիկ Արգամի, ծնվ. 2001թ.; Հովսեփյան Վարդան Արթուրի, ծնվ. 2001թ.; Զեյնալյան Գառնիկ Նշանի, ծնվ. 2001թ.; Խաչատրյան Մարատ Արթուրի, ծնվ. 2002թ.; Կյուրեղյան Մկրտիչ Համլետի, ծնվ. 2000թ.; Ժուռոյան Սիփան Մարտինի, ծնվ. 2002թ.; պահեստազորային Սարգսյան Դավիթ Սասունի, ծնվ. 1990թ.; Ասլանյան Ալբերտ Գեւորգի, ծնվ. 2001թ.; Ղազարյան Արամ Արմենի, ծնվ. 2002թ.; կամավորական Խաչատրյան Համլետ Ռաֆայելի, ծնվ. 1978թ.; Գրիգորյան Համլետ Արմենի, ծնվ. 2000թ.; պահեստազորային Ղազարյան Արամ Վարդանի, ծնվ. 1981թ.; Մելքոնյան Սերոբ Վարուժանի, ծնվ. 1993թ.; պահեստազորային Սարյան Քաջիկ Հակոբի, ծնվ. 1990թ.; պահեստազորային Հակոբյան Պողոս Հայրիկի, ծնվ. 1971թ.; Արամյան Սարգիս Սամսոնի, ծնվ. 1975թ.; պահեստազորային Գասպարյան Ռաֆայել Ռուստամի, ծնվ. 1991թ.; պահեստազորային Մարտիրոսյան Էդուարդ Միշայի, ծնվ. 1992թ.; Ասլանյան Լեւոն Սերյոժայի, ծնվ. 1983թ.; պահեստազորային Պետրոսյան Հարութ Ալեքսանդրի, ծնվ. 1990թ.; պահեստազորային Ավագյան Սուրեն Սլավիկի, ծնվ. 1974թ.; պահեստազորային Աղայան Նարեկ Մյասնիկի, ծնվ. 1994թ.; պահեստազորային Համբարձումյան Ստեփան Սուրենի, ծնվ. 1965թ.:

Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր 1609 զոհի անուն: Նոյեմբերի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2425 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաեւ չճանաչվածներ:

 

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. այս մասին հայտնել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին եւ մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։ Արցախի անկախությունը ճանաչել են Իտալիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Միլանը եւ Պալերմոն, ինչպես նաեւ Լոմբարդիա տարածաշրջանը եւ մի շարք համայնքներ։ Ըստ դրա՝ Ադրբեջանը եւ Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում եւ Հայաստանի հետ կապող միջանցքում:

 

 

 

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։

 

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողներ հետմահու պարգեւատրվել են պետական պարգեւներով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Մարտին Սուրիկի Մարտիրոսյանին, թիվ N զորամասի սպա, կապիտան,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ Արամ Ռոբերտի Առաքելյանին, թիվ N զորամասի սպա, մայոր, Ավետիս Սուրենի Նազարյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Մարտական ծառայության մեդալով՝

Արտյոմ Մելիքսեթի Մալխասյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ,

Հովհաննես Արթուրի Խաչատրյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Կարեն Գեւորգի Ասատրյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Հրահատ Փայլակի Կարապետյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Աշոտ Մանասերի Բաբայանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գրիգոր Գուրգենի Մնացականյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Կարեն Արբենի Գրիգորյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ,

Գոռ Լւոնի Հայրապետյանին, թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ,

Անդրանիկ Գրիգորի Գրիգորյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Մխիթար Խաչիկի Աղջոյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Նարեկ Վալերիկի Մանուկյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Արտյոմ Աշոտիկի Գրիգորյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Մհեր Զարմոյի Աղաբեկյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Արմեն Անդրանիկի Աբրահամյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Կարեն Գարեգինի Սերոբյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Երեմ Զավենի Կիրակոսյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Հովհաննես Գագիկի Պողոսյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային:




Լրահոս