2020 թվականին ամբողջ աշխարհն անցկացրեց շրջափակման մեջ: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէր:
Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո վեց ամիս շարունակ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա եւս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից:
Իսկ հիմա առանձնացնենք մարտին տեղի ունեցած մի քանի իրադարձությունները, երբ վարակը նոր էր ներթափանցել Հայաստան.
Մարտի 1: Բացահայտվեց առաջին հիվանդը, որը Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացի էր:
Նրան և իր հետ շփում ունեցած մարդկանց մեկուսացրին: Բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվեց մինչև մարտի 9-ը:
Մարտի 16–ին ՀՀ Կառավարությունը արտահերթ նիստ հրավիրեց, որի ընթացքում որոշում կայացրեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին առաջարկն ուղարկել ԱԺ։ ԱԺ-ն էլ նույն օրը արտահերթ նիստով ՀՀ–ում մարտի 16-ից ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց պարետ:
Մարտի 24: Պարետը որոշեց կարանտինային հսկողություն սահմանել բոլոր քաղաքացիների նկատմամբ, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում անձը հաստատող փաստաթղթով և տեղեկատու թերթիկով, որտեղ նշված է անուն ազգանուն հայրանունը, ելքի ժամը, հասցեն, նպատակը, ուղևորման վայրը, ետադարձի ժամը, ամսաթիվը և քաղաքացու ստորագրությունը։ Այս խիստ ռեժիմը ուղղված էր վիրուսի տարածման դեմ 7-օրյա ժամկետով։ Պարետի որոշմամբ արգելվեց որոշակի տնտեսական գործունեության տեսակներ։
Մարտի 26: Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Մահացածը 72-ամյա կին էր, ով ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն և ուղեկցող տարբեր հիվանդություններ[28]:
Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդես է եկել հատուկ խստացված ռեժիմը ևս 10 օրով երկարացնելու մասին հայտարարությամբ:
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում արգելվեր էր հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, արգելվում են բոլոր ուսումնական հաստատությունների ոչ հեռավար աշխատանքները: Արտակարգ դրության պայմաններում արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որևէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառապես պաշտոնականի:
Մանրամասները՝ տեսանյութում