Հավատացե՛ք Ձեր ուժերին, որովհետև #նորապագա-ն դուք եք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարեդար, տարեցտարի մարդկությունը շարժվում է առաջ կառուցելով աշխարհի ապագան։ Կյանքը երբեք կանգ չի առել, մարդիկ աշխատում են նորամուծությունների, նոր գյուտերի, կյանքը երկրի վրա ավելի հարմարավետ դարձնելու համար։ Շատ դեպքերում յուրաքանչյուր մարդ, իր ոլորտում աշխատելով այս կամ այն նախագծի վրա, և գիտակցաբար, և ինչ-որ տեղ էլ ինքնաբերաբար կառուցում է, ոչ միայն իր, այլ շատերի ապագան։

Ժամանակին, երբ վառվեց էլեկտրական առաջին լամպը, ոչ ոք չէր էլ մտածում հիդրոէլեկտրակայանների, կամ ատոմային էլեկտրակայանների մասին։ Երբ Գագարինը առաջին թռիչքը կատարեց դեպի տիեզերք, ոչ ոք չէր մտածում տարբեր տեսակի արբանյակների մասին։ Ամեն ինչ փոխվում է ժամանակի հետ, ամեն ինչ զարգանում ու ավելի հարմարավետ է դարձնում կյանքը։ Մարդիկ իրենց հիշողությունների մեջ երբեմն նույնիսկ զարմանում են, թե ինչպես են ապրել 50 տարի առաջ՝ առանց ներկայիս նոու հաուների։
Կար մի պահ, երբ նախկին ԽՍՀՄ-ում տանը հեռախոս ունենալը շատ լուրջ հաջողություն էր համարվում, իսկ հիմա՞․ հիմա մարդիկ երկու հեռախոս են պահում իրենց գրպաններում, ու կապ հաստատում աշխարհի բոլոր անկյունների հետ։ 20-րդ դարի սկզբներին «ինտերնետ» բառը ոչինչ չէր ասի մարդկանց, իսկ հիմա ամեն ինչ կապված է ինտերնետի հետ։

Այն, որ մարդկությունը իր զարգացման ճանապարհին, ու իր ապագան կառուցելու ու ապահովելու համար հսկայական քայլ է կատարել, անհերքելի է։ Բայց հիմա էլ կան ճգնաժամեր, խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ու ընդ որում՝ համաշխարհային մակարդակով։ Այսինքն՝ ապագան կառուցելու ու ապահովելու գործընթացը շարունակական է, ու երբեք կանգ չի առնելու։

Հայ ազգը ունեցել է, ունի և կունենա անհատներ, որոնք իրենց մտքով, խելքի ճկունությամբ ու աշխարհանպաստ բացահայտումներով կարող են կառուցել ոչ միայն իրենց, այլ նաև ամբողջ աշխարհի ապագան։ Հայազգի գիտնականները, գյուտարարները, մարզիկները, երաժիշտները և այլ ոլորոտների հայտնիները իրենց կյանքում հետևել են մի նպատակի՝ իրենց գործնեությամբ նախ հասնել ցանկալի նպատակին և իրենց հաջողություններով նպաստել մարդկանց ապագան ավելի անվտանգ ու գեղեցիկ դարձնելու, ավելի հարմար ու վառ գույներով լցնելու համար։

Ունենք բազմաթիվ օրինակներ, որոնք, մեղմ ասած, քայլ են եղել դեպի նոր ապագա, որոնք հենց ապահովել են նոր ապագան։ Հայտնի ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանը, որը 2013 թվականին ստացավ «Գրեմմի» մրցանակը «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում ասել է․ «Ջութակը շատ ճկուն գործիք է, որը կարող է ներկայացնել նվագողի երևակայությունն ավելի լավ, քան մեկ այլ գործիք»։ Եվ ժամանակակից դասական երաժշտության այս վարպետի միտքն ու երաժշտությունը դա նոր ապագայի հիմքերից մեկն է։

Սուզալողորդ Շավարշ Կարապետյանը, որը բացի սպորտում բազմաթի ռեկորդներ սահմանելուց, Երևանյան լճում տրոլեյբուսի ջրասզուզվելուց հետո փրկեց 46 ուղևոր։ Մարդկանց կյանքեր փրկելով՝ նրանց նոր ապագա ապահովելով, Շավարժ Կարապետյանը իր անունը անմահացրեց սպորտի պատմության մեջ։

Ալեքսանդր Քեմուրջյանի հանճարեղությունը հնարավորություն տվեց մարդուն մտածելու Լուսին ու Մարս մոլորակների ուսումնասիրություններն ապահովելու մասին։ ԽՍՀՄ-ի ամենաբարձր պարգևների արժանանալը արդեն իսկ նշանակում էր նրա մեծ ներդրումը գիտության զարգացման մեջ։ Նրա հայտնագործությունները ապահովեցին մարդկությանը շարժիչների հովացման նոր համակարգերով, լուսագնացների նոր շասիներով, ստեղծեցին նոր ապագան նաև տիեզերքում կառուցելու հնարավորություններ։
Այո՛, նոր ապագա ունենալու համար հարկավոր է աշխատել։ Աշխատել՝ չմոռանալով անցյալը։ Միայն այդպես կարելի է հասկանալ, թե ինչ է արել յուրաքանչյուրն իր կյանքում նոր ապագա կառուցելու, ու այն մարդկությանը ծառայեցնելու համար։

Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց կյանքը։




Լրահոս