Լուսանկարն արվել է Երեւանում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչներն իրականացրել են հատուկ օպերացիա:
Մեքենան խուզարկելու արդյունքում նրանք հայտնաբերել են ստվարաթղթով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մանրացված վիճակում խոշոր չափի դեղնականաչավուն չորացված զանգված:
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է նաեւ «1945» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն նպաստի իրավունք: Խնդրում եմ կոնկրետ տեղեկացնել, թե նպաստ ստանալու համար ինչ է անհրաժեշտ:
Ալիս Մանուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին: Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ փաստաթղթերի վրա է դրվում ապոստիլ, եւ ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար:
Իռեն Հակոբյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը՝ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի հիման վրա:
Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ: Ապոuտիլ դրվում է հետեւյալ պաշտոնական փաստաթղթերի վրա` նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաuտաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի, դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա: Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: