ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմին մասնակցած անձինք հոգեբանական աջակցություն կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կառավարության նիստում ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին հարցը:

Սույն կարգով նախատեսվող ծառայություններն են՝

1) անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

2)խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

3) առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

4)հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ (մինչև 8 սեանս).

5)հոգեբանական թեժ գծի ծառայություն.

6)ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն.

7) էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն.

4.Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, ծառայությունների մատչելիությունը, մասնավորապես` լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ծառայությունների տրամադրումը հայերեն ժեստերի լեզվով:

  1. Սույն կարգի համաձայն թիրախային խմբեր են`

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանցընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններինմասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

6) տեղահանվածները(հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).

7) ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս