ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետեւյալ կենդանատեսակները եւ դրանց չափաքանակները.

 

  • Կարմրախայտ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ եւ ավելի,
  •  Ծիածանափայլ ֆորել-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, առանց սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ,
  •  Կովկասյան թեփուղ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ եւ ավելի,
  •  Սպիտակ ամուր-2021թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ եւ ավելի,
  • Սեւ ամուր-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ եւ ավելի,
  • Կուրի կողակ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ եւ ավելի,
  • Կուրի բեղաձուկ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ եւ ավելի,
  •  Ճանար-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ եւ ավելի,
  • Արեւելյան տառեխիկ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ եւ ավելի,
  •  Ծածան-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ եւ ավելի,
  • Սպիտակ հաստաճակատ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ եւ ավելի,
  •  Խայտաբղետ հաստաճակատ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ եւ ավելի,
  •  Արծաթափայլ կարաս-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ եւ ավելի,
  •  Բրամ-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ եւ ավելի,
  •  Լոքո-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ եւ ավելի,
  •  Խեցգետին-2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ եւ ավելի։

 

 

 

3.6 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման եւ բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաեւ օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Միգրացիայի միջազգային կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով: Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում եւ բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ եւ այլն:

 

 

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՑ

Փաստաբանների պալատը ռազմական գործողությունների հետեւանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ ուղեցույց է հրատարակել: Այս մասին հայտարարել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա փոխանցել է, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակահատվածում առնչվելով քաղաքացիների խնդիրներին՝ հասկացել են, որ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ, կամ էլ դրանց լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են, եւ պետք է դրանք բոլորը համախմբել: «Այս առիթով մենք նախաձեռնեցինք եւ կազմեցինք մեկ ուղեցույց, որը կոչվում է «Ռազմական գործողությունների հետեւանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»:  Փորձել ենք հնարավոր խնդիրները ներառել այս ուղեցույցում եւ արտացոլել դրանց լուծման ճանապարահները»,- ասել է Զոհրաբյանը:

Ուղեցույցում տեղ են գտել զոհված զինծառայողի ընտանիքի, վիրավորում ստացած զինծառայողների, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասին, առողջական խնդիրներ եւ վնասվածքներ ստացած անձանց, տեղահանված անձանց, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, Սյունիքի մարզում հրետակոծությունից տուժած անձանց եւ մարտական գործողությունների մասնակիցների վերաբերյալ հարցեր:

 

 

 

ՀԱՐՑԵՐ ԵՆ ՈՒՂՂՎԵԼ

Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի՝ կառավարությանն ուղղված 251 հարցերը վերաբերվում են առողջապահոության ոլորտին, հակաճգնաժամային միջոցառումների համար ֆինանսական հատկացումներին, ծախսերի արդյունավետությանը եւ այլ հարցերի: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

«Ուղարկվել է առողջապահության ոլորտին վերաբերող շուրջ 164 հարց, տնտեսական հետեւանքներին եւ ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին վերաբերող շուրջ 44 հարց: Դրանք առավելապես վերաբերում են հակաճգնաժամային միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, գնումների ընթացակարգերին, ֆինանսական միջոցների հատկացումներին, ինչպես նաեւ դրանց ծախսման արդյունավետությանը: Ուղղվել են սոցիալական ոլորտին առնվչող շուրջ 49 հարց, որոնք վերաբերվում են ինչպես սոցիալական հետեւանքներին, միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, այնպես էլ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող առանձին կազամակերպություններին, այնտեղ իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին եւ դրանց արդյունավետությանը»,- ասել է Խաչատրյանը:

Նշենք, որ քննիչ հանձնաժողովը 6 հարց է ուղղել նաեւ ԿԳՄՍ նախարարությանը, ՊՆ-ին, որոնք վերաբերում են զորամասերում կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումներին, դրանց արդյունավետությանը: Հարցեր են ուղղվել նաեւ Ոստիկանությանը, Արդարադատության նախարարությանը, որոնք վերաբերում են սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացմանը, դրանց արդյունքում արձանագրված խախտումներին, մարդու իրավունքներին, ազատություններին եւ այլն: Հաշվեքննիչ պալատն արդեն արձագանքել է քննիչ հանձնաժողովի հարցմանը. տեղեկացել են, որ, համաձայն իրենց հարցման, «հունվարի 29-ին, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 2021 թվականի՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրում, եւ սահմանվել են, մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված առողջապահության համակարգում, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՊԵԿ-ին հատկացված միջոցների ծախսման հաշվեքննությանը վերաբերող առաջադրանքներ»,- ասել է Խաչատրյանը:

Հանձնաժողովը հարցում է ուղղել նաեւ Պետական վերահսկողական ծառայություն:

 

 




Լրահոս