ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ՝ վաղ առավոտից, կաթվածահար վիճակում էր գտնվում Նոր Նորք վարչական շրջանը: Ձյան պատճառով խցանումներ էին առաջացել, որոնք տեւեցին մի քանի ժամ: Սակայն ուշագրավ է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ձյան տեղալուց հետո` 15-20 րոպեի ընթացքում, մաքրել են ամբողջ վարչական շրջանը:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

Անի Հարությունյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը` լուսանկարով տեղեկանք՝ ավարտական դասարանում սովորելու մասին, հաստատված դպրոցի տնօրենի կողմից, 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ, անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին: Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր՝ միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացնում են նաեւ ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացին ուր պետք է դիմի:

Համլետ Ջհանգիրյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Ջհանգիրյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ եթե անձն  ունի առողջական խնդիրներ, հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա),  որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր:

Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։




Լրահոս