ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ԱՆՑԵԼ Է 13 ՏԱՀՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ը Երեւանը հերթական անգամ դիմավորում է լարված իրավիճակում: 13 տարի առաջ՝ 2008 թվականին, այս օրերին Երեւանում հասարակությունը կրկին երկբեւեռ վիճակում էր գտնվում: Այս օրերին եւս իրավիճակը նույնն է. մարդիկ գիշերում են փողոցում, վառարաններով փորձում տաքանալ այս ցուրտ շրջանում եւ, ինչպես 13 տարի առաջ էր, պահանջում են իշխանությունների հրաժարականը: Սակայն 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի եւ այժմ Երեւանում տեղի ունեցող լարվածության միջեւ մի տարբերություն է  առկա. իշխանությունն եւ ընդդիմությունն են տեղերով փոխվել: Այժմ Նիկոլ Փաշինյանն է իշխանության եւ իր տեղը չի զիջում ընդդիմությանը: 13 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ այն ժամանակվա ընդդիմությունն այսօր իշխանություն կդառնա, եւ թվում էր, թե 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից պետք է թե՛ այն ժամանակվա իշխանությունները, թե՛ այն ժամանակվա ընդդիմությունը, որն այժմ իշխանություն է, դասեր պետք է քաղեին:

 

Սակայն պարզվում է՝ ոչ մի կողմն էլ դաս չի քաղել 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից, երբ Երեւանի կենտրոնում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավորները վիրավորվեցին, ինչպես նաեւ ապօրինի հետապնդումների եւ դատավճիռների ենթարկվեցին 50 անձինք: Եվ, ահա, մեկ օրից լրանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 13 տարին: Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ովքեր են 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում գնդակահարել 10 անձանց: Դրա փոխարեն  սահմանադրական կարգը տապալելու եւ դրան օժանդակելու համար մեղադրանքներ առաջադրվեցին նախկին պաշտոնյաներից մի քանիսին, սակայն 10 անձանց սպանողները մինչ օրս բացահայտված չեն:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել 13 տարի առաջ: 13 տարի առաջ քաղաքական հետապնդման ենթարկվեցին հետեւյալ անձինք.

  1. Հակոբ Հակոբյան
  2. Գրիգոր Ոսկերչյան
  3. Լեւիկ Խաչատրյան
  4. Վահագ (Վարդգես) Հայոցյան
  5. Աշոտ Մանուկյան
  6. Արամ Բարեղամյան
  7. Արշակ Բանուչյան
  8. Հարություն Ուռուտյան
  9. Տիգրան Բաղդասրյան
  10. Հովհանես Հարությունյան
  11. Վլադիմիր Առաքելյան
  12. Ժորա Սափեյան
  13. Մկրտիչ Սափեյան
  14. Ռուբիկ Ոսկանյան
  15. Շոթա Սաղաթելյան
  16. Սամսոն Խաչատրյան
  17. Սամվել Հարությունյան
  18. Աշոտ Թադեւոսյան
  19. Աղասի Մկրտչյան
  20. Մելիք Գրիգորյան
  21. Կարեն Թարխանյան
  22. Խաչիկ Գասպարյան
  23. Արեգ Գեւորգյան
  24. Հովհաննես Ղազարյան
  25. Մասիս Այվազյան
  26. Դավիթ Առաքելյան
  27. Ֆելիքս Գեւորգյան
  28. Իսահակ Մալխասյան
  29. Մկրտիչ Աբրահամյան
  30. Վարդան Ղավալբաբունց
  31. Դավիթ Քիրամիջյան
  32. Վահե Ղազարյան
  33. Տիգրան Մկրտչյան
  34. Գեւորգ Ղազարյան
  35. Լեւոն Խաչատրյան
  36. Տիգրան Մելքոնյան
  37. Ալբերտ Ներսիսյան
  38. Սարգիս Գեւորգյան
  39. Տիգրան Առաքելյան
  40. Արտակ Կարապետյան
  41. Մարզպետունի Այվազյան
  42. Անդրանիկ Սափեյան
  43. Հայկ Գեւորգյան
  44. Ռաջու Պետրոսյան
  45. Սողոմոն Երիցյան
  46. Արման Շահինյան
  47. Շմավոն Գալստյան
  48. Գաբրիել Գաբրիելյան
  49. Յաշա Մելքոնյան
  50. Դավիթ Մաթեւոսյան

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ՝ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանի ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչների:

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործը քննության նոր թափ ստաացավ, մասնավորապես՝ մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները վերաբերում էին նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելուն, իշխանությունը բռնի զավթելուն։ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ այլ նախկին պաշտոնյաների, մասնավորապես՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Դավթյանին:

Գ. Մ.

 

 

 

ԵԽԽՎ-ՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանի վերջին իրադարձություններով։ Մասնավորապես, անթույլատրելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի վերաբերյալ»,-ասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով զեկուցողների հայտարարությունում: Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգի եւ ֆինլանդացի պատվիրակ Կիմմո Կիլյունեի համատեղ հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽԽՎ-ի պաշտոնական էջում, կոչ է արվում «բոլոր քաղաքական ուժերին եւ պետական ինստիտուտներին լիովին հետեւել ժողովրդավարական սկզբունքներին եւ Հայաստանի Սահմանադրության պահանջներին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ներկա իրավիճակի անհապաղ թուլացման ուղղությամբ»: «Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ դժվարին փուլով եւ ավելի քան երբեւէ կարիք ունի հանդարտության, զսպվածության, իմաստնության», – շեշտել են ԵԽԽՎ համազեկուցողները:

 

 

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐ

Երեւանի վրայով ռազմական ավիացիայի թռիչքները ծրագրային են. «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը: Պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե արդյոք թռիչքները պլանավորված էին, Ալթունյանն ասել է. «Այո, իհարկե»:  Նախօրեին եւ այսօր Երեւանի վրայով թռչել են ռազմական ինքնաթիռներ, այդ թվում նաեւ` մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիայի իրականացման ժամանակ: Գործակալությունը հիշեցնում է, որ Երեւանում հերթական քաղաքական ճգնաժամը ծագել է Փաշինյանի՝ ռուսական «Իսկանդեր» համակարգերի մասին անզգույշ խոսքերից հետո: Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը ծիծաղել է ռուսական զենքի մասին Փաշինյանի ասածի վրա, ինչի համար նա ազատվել է աշխատանքից: Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն են տարածել՝ պահանջելով անձամբ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանը սա համարել է հեղաշրջման փորձ եւ կոչ արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը բարիկադներ է կառուցել եւ ճամբարային տարածք տեղադրել խորհրդարանի մոտ, նրանք իշխանությունների հետ բանակցելու տրամադրություն չունեն եւ պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

 

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երեւանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա ընկերոջ հետ նույն օրը հայտնաբերվել է Գայի պողոտայում ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 100-ից ավելի փամփուշտ։ 36-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը հոկտեմբեր ամսին բերել էր Արցախից։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ ընկերոջ մոտ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք Արցախից բերված ապօրինի զենք-զինամթերք պահողներին դրանք անհապաղ կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

 

Ո՞Վ Է ՀԱՅՏՆԵԼ

Փետրվարի 24-ի երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին: Նախ մեկնաբանվեց, որ նրան ազատել են «Իսկանդերի» մասին  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո. ժպիտը թանկ նստեց Տիրան Խաչատրյանի վրա: Բայց, ամեն դեպքում, անհասկանալի մնաց, թե ինչպես է տեղի ունեցել պաշտոնանկության բուն գործընթացը: Արդյոք Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյա՞նն է ուղիղ ասել Տիրան Խաչատրյանին նրա պաշտոնանկության մասին, թե՞ կառավարությունից է փոխանցվել պաշտոնանկության լուրը:

ArmLur.am-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին լուրը նրան հայտնել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ որեւէ մեկը Պաշտպանության նախարարությունում հանձն չի առել Արցախի հերոսին հայտնել ծիծաղելու պատճառով պաշտոնից ազատվելու մասին լուրը: Պատերազմում պարտված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը ժպիտով ազատվեց աշխատանքից:

 

 




Լրահոս