ԱՄՆ ռազմական անձնակազմը վիրավորումներ է ստացել Սիրիայի Դեյր-էս-Զոր նահանգում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարձակումների արդյունքում, հաղորդում է Al Mayadeen-ը:
Պարզաբանվում է, որ հրթիռների ծագումը դեռ պարզված չէ: Ռազմաբազան տեղակայված է Կոնիկոյի գազի հանքավայրի տարածքում: Ավելի ուշ ամերիկյան կոալիցիայի ներկայացուցիչը հաստատել է գնդակոծման փաստը՝ շեշտելով, որ դա զոհերի չի հանգեցրել: «Այսօր առավոտյան «Կոնիկո» հենակետում հրթիռը վայրէջք կատարեց ամերիկյան ուժերից հարյուրավոր մետր հեռավորության վրա: Վիրավորներ չկան», – ասել է նա: