Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն գրանցման հայտ է ներկայացրել։ Մինչեւ այս ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, գործում էր 91 կուսակցություն, այժմ էլ կուսակցությունների գրանցումները շարունակվում են։
Նոր ստեղծվելիք ուժերից շատերը հայտարարում են, որ մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Առհասարակ այդ անգամ կարծես թե մասնակից քաղաքական ուժերի բում է լինելու:
Այսպիսով, ArmLur.am-ը փորձել է նախնական տվյալներով ներկայացնել այն քաղաքական ուժերին, որոնք արդեն հայտարարել են, թե արտահերթ ընտրություններին մասնակցելու են: Եւ այսպես.
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն,
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ
Էդմոն Մարուքյանը գլխավորությամբ Լուսավոր Հայաստանկուսակցություն
Արամ Զավենի Սարգսյան ՝ Հանրապետություն կուսակցություն
Արման Բաբաջանյան՝ Հանուն Հանրապետության կուսակցություն
Լևոն Շիրինյանի Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն,
Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցություն
Արթուր Վանեցյան «Հայրենիք» կուսակցություն
Մի քանի կուսակցությունների պարագայում դեռեւս անհայտ մասնակցության ձևաչափը, քանի որ քննարկվում է դաշինքով ընտրություններին մասնակցելու տարբերակը, դրանց թվում են՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը:
Արցախի հերոս Սամվել Բաբայանն էլ պատրաստվում է, ապրիլի 23-ին համագումար անցկացնել եւ «Միասնական հայրենիք» կուսակցությունով մասնակցել արտահերթ ընտրություններին։
«Սասնա Ծռեր» կուսակցությունը եւս այս ժամանակահատվածում ակտիվ գործունեություն է իրականցնում ու կարծես, թե նպատակ ունի ակտիվ մասնկացել ընտրություններին: Կան նորաստեղծ կուսակցություններ, որոնք այս պահին քննարկումների ու հանդիպումների մեջ են ու դեռեւս չեն հստակեցրել իրենց մասնակցության հարցը:
Նշենք, որ ստեղծվել է նաեւ «Իմ Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է Նարեկ Սամսոնյանը, բայց դեռեւս հստակ չէ, ինչ ձեւով է պատրաստվում ընտրություններին մասնակցել: Հավելենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո 17 կուսակցություններ միավորվել էին ու պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը», որոնցից մի քանիսն արդեն հստակ նշել են, թե ինչ ձեւով են մասնակցելու ընտրություններին, մի հատվածն էլ դեռ մտորումների մեջ է:
Նկատենք, որ այսքան շատ ուժերի մասնակցությունը ձեռնտու է հատկապես իշխող ուժին, քանի որ ըստ օրենքի՝ ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ այսպես ասած «առյուծի բաժինը» տրվելու է իշխանությանը
Սոնա Գրիգորյան