ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե որ քաղաքական ուժի հետ է պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պետրոսյանն ասաց, որ դեռեւս որոշում չունի, քանի որ հստակ չէ այն հարցը, թե հունիսի 20-ին տեղի են ունենալու այդ ընտրությունները, թե ոչ: Անկախ պատգամավորի համար այսօր Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

-Կուսակցությունները, տարբեր անձինք փորձում են հասկանալ, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Արդյոք Ձեզ համար արդեն որոշվա՞ծ է, թե Դուք ինչ ձեւաչափով եք պատրաստվում մասնակցել ընտրություններին, կամ, առհասարակ, մասնակցելո՞ւ եք ընտրություններին, թե՞ ոչ:
-Այս պահին դեռ ես վերջնական որոշում չունեմ: Նախ՝ դեռ չկան արտահերթ ընտրություններ, վարչապետը չէ այն անձը, որ որոշի արտահերթ ընտրությունների գնալը: Մենք ունենք Սահմանադրություն եւ պարտավոր ենք հետեւել դրան, իսկ Սահմանադրության համաձայն՝ թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամաններով: Այս պահին խոսել արտահերթ ընտրությունների մասին ավելի շատ գուշակությունների շարքից է: Առավել եւս վարչապետի աթոռին սոսնձված անձի պարագայում ասեմ, որ ոչ մեկ վստահ չէ նրա որեւէ արտահայտության վրա: Նա կարող է ասել, որ վաղն ընտրություններ են լինելու, հաջորդ օրը փոշմանի եւ այլ բան ասի: Դրա համար մի քիչ սպասենք. եթե նա հրաժարական կտա, նոր կսկսվի դեպքերի իրական հաշվարկն ու ընթացքը՝ ըստ օրենսդրության: Այս պահին ավելորդ եմ համարում դրա մասին խոսել: Ենթադրենք, կլինեն արտահերթ ընտրություններ, ես դեռ չեմ որոշել՝ կմասնակցեմ, թե ոչ, քանի որ ինձ համար մասնակցությունը ընդամենը մանդատի տիրանալու նպատակ չի հետապնդում: Ես չգիտեմ, թե ինչ ուժեր են լինելու, ովքեր են հայտնվելու: Պետք է աշխատանքի վայրը մարդու համար հաճելի լինի: Ես հիմա մեծ դժկամությամբ եմ գնում Աժ, որովհետեւ այնտեղ աշխատանքային մթնոլորտ չկա:
-Քանի որ այս պահին գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների գնալուն, Դուք հետեւե՞լ եք՝ որ քաղաքական ուժն է հանրության շրջանում վայելում հարգանք, վստահություն: Դուք Ձեզ համար ո՞ւմ եք համարում բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ ու քաղաքական ուժ:
-Բարձր վարկանիշային քաղաքական գործիչ համարում եմ Ռոբերտ Քոչարյանին: Այլ է ասել՝ ես կամագործակցեմ, թե ոչ: Այնպես չէ, որ դա միայն իմ ցանկությունն է: Պետք է լինեն քննարկումներ, հանդիպումներ, բայց ես իր մեջ եմ տեսնում: Թե ինչպիսի համագործակցություն կլինի, չեմ կարող ասել: Ես կարող եմ համագործակցել առանց ակնկալիքի, շահի՝ չվտանգելով իմ մասնագիտական գործունեությունը: Կարծում եմ՝ քիչ չէ այն զանգվածը, որն այս կարծիքին է: Մեծագույն հարգանք ունեմ նաեւ մյուս քաղաքական գործիչների նկատմամբ: Այն քաղաքական ուժը, որը անխնա խախտում է Սահմանադրությունն ու օրենքները, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքակա ուժն է՝ ի դեմս իրեն: Ինքը կոպտորեն խախտում է ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ օրենսգիրքը:
-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բա՞րձր է: Այս պահին հարցումներ են իրականացվել, եւ հանրությունը, կարծես թե, վստահում է Ն. Փաշինյանին: Այս հարցի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք:
-Եթե Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի, ինչո՞ւ է նախարարության մի շենքից մյուսը գնում 2000 ոստիկանների ուղեկցությամբ, ինչո՞ւ է գյուղ գնում երեխաների հետ հանդիպման ժամանակ զրահաբաժկոնով, ինչո՞ւ է փախած ման գալիս ժողովրդից, գաղտնի է գնում, այլ ճանապարհային քարտեզով է գնում, որպեսզի իրեն ոչ ցանկալի հարցեր չտան: Բա եթե նա վարկանիշ ու հարգանք ունի, վարկանիշ ունեցող մարդը ժողովրդից փախած ման կգա՞: Հիմա եթե ընտրություն լինի, եթե որեւէ վարչական լծակի չտիրապետի, չի կարող անցկացնել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովին է ներկայացրել ,2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասինե տարեկան հաղորդում եւ ,Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալե տարեկան զեկույցը:

Զեկույցում անդրադարձ է կատարված Հայաստանում խոսքի ազատության վիճակին: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զեկույցում խոսել է նաեւ ,Ժողովուրդե օրաթերթի հետ կապված գործընթացի մասին:
,Դեռեւս 2019 թվականի ընթացքում Պաշտպանի անմիջական ուշադրությանն արժանացավ 2019 թվականի մարտի 16-ին ,Ժողովուրդե օրաթերթում հրապարակված հոդվածի հետ կապված հարցը, որի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել էր քրեական գործ: ,Ժողովուրդե օրաթերթի հրապարակմամբ՝ Հատուկ քննչական ծառայության հաղորդման ձեւակերպումներում ,գրեթե սպառնալիք կա, (…), որը ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ: Ըստ հրապարակման՝ օրաթերթը քննվող քրեական գործով կողմ չէ, հետեւաբար ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ,Զանգվածային լրատվության մասինե ՀՀ օրենքը:
Վերոգրյալի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգություն էր հայտնել նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ տրվել էին այնպիսի ձեւակերպումներ, որոնք խնդրահարույց են: Մասնավորապես, տպավորություն էր ստեղծվում, թե իրականում քրեական գործը հարուցվել է լրատվամիջոցի կամ լրագրողի կողմից մասնագիտական գործունեության իրականացման՝ հոդվածի հրապարակման փաստով, այլ ոչ թե հատուկ սուբյեկտի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու փաստով: Պաշտոնական հաղորդագրությունից կարող էր ենթադրություն արվել, որ քննության ուշադրության կենտրոնում գտնվում է առաջին հերթին մասնագիտական գործունեություն իրականացնող տվյալ զանգվածային լրատվության միջոցըե:
Իսկ հոդվածները վերաբերում էին մարտի 1-ի գործով անցնող անձանց ցուցմունքներին: Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած էր, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է: Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը:

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նշանակման օրվանից շարունակում է հետեւողականորեն թիրախավորել տարբեր պաշտոնյաների, հարկ եղած դեպքում հասնել անգամ նրանց պաշտոնանկությանը: Դեռեւս ապրիլի 6-ին ,Ժողովուրդե օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ,Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնե ՊՈԱԿ-ում մթնոլորտը լարված է, քանի որ Թորոսյանը ,ֆեյքերի ՊՈԱԿե-ի աշխատակիցների աշխատավարձը ուշացրել է: Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այնպես է լարվել, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը նախօրեին ազատման դիմում է գրել, որը եղել է Թորոսյանի գերնպատակը: Նկատենք, սակայն, որ Լիլի Մինասյանն ամենեւին էլ պատահական մարդ չէ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար: Վերջինս ընտրությունների ժամանակ եղել է ,Քաղաքացիական պայմանագիրե կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի վստահելիներից մեկը: Մինասյանն անգամ երկար ժամանակ աշխատել է Ազգային ժողովում որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Սակայն Արսեն Թորոսյանը կարողացավ հասնել նրան, որ Լիլի Մինասյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: ,Ժողովուրդե օրաթերթը երեկ փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Գարեգին Խումարյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին այդպես էլ չարձագանքեց: Թորոսյանը եւս անարձագանք թողեց մեր հեռախոսազանգերը:

 

 

 

ԾՆՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5389 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5495, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվն ավելացել է 106-ով: Բայց 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ ծնվածները 6-ով պակասել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մահացածների թիվն է ավելացել: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5001, իսկ 2019-ին արձանագրվել է մահվան 4 հազար 954 դեպք: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 5 հազար 960 դեպք, որից, ի դեպ, 462-ը, ըստ նախնական տվյալների, զինվորական գործողությունների հետեւանքով: Թեեւ այս դեպքերի հայտնաբերման եւ նույնականացման գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են այս հունվար եւ փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ըստ ՎԿ-ի տվյալների՝ վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020 թվականի մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաեւ 2021-ի ցուցանիշները: Այսինքն՝ հնարավոր է, որ առաջիկայում 2021 թվականի մահացության ցուցանիշները նվազեն, իսկ 2020-ինը՝ ավելանան:

 




Լրահոս