«Անբիծ կաշառակերը» ցանկանում է վերադառնալ քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն ամեն ինչ անում է, որ «Քոչարյան» դաշինքում ներառի նաեւ իր կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ Ղազինյանին չի հաջողվում հասնել իր նպատակին ու կարելի է ասել ամենօրյա ռեժիմով քոչարյանական թեւին համոզում է, որ Ենգոյանը լավ մասնագետ է ու պետք է անպայման իրենց «ցուցակում» լինի:

Իսկ ինչով է հայտնի Հասմիկ Ենգոյանը. Մենք տեղեկացանք, որ Ենգոյանը տարիներ առաջ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ու մի սկանդալային բացահայտման պատճառով Հովսեթյանը հեռացրել է նրան համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս մի կաշառքի գործով «անցել» է, որի մասին տեղեկացել է Հեվսեփյանը: Նախկին դատախազը իր մոտ է հրավիերլ տիկնոջն ու ասել, թե որպեսզի կին ես չդատվեց հեռացի համակարգից, բայց խոստացի որ այլեւս որեւէ պետական պաշտոն չես զբաղեցնելու: Հասմիկ Ենգոյանը խոստացել է Աղվան հովսեփյանին ու հեռացել համարակից:
Մենք զրուցել ենք վերջինի հետ պարզելու համար, թե ի՞նչ կաշառքի գործ է եղել, ինքն է վերցրել կաշառքը, թե օժանդակել է այդ հորցում:

-Տիկին Ենգոյան տեղեկություններ կան, որ պատրաստվո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքում լինել: Այս տեղեկությունը որքանո՞վ է իրական:

-Ասեմ, որ նախ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ֆորմատի հետ կապված որոշում չի կայացրել: Դրանից բխող նաեւ ցուցակից հարց չի քննարկվել, քանի առաջին սկզբունքային հարցը դեռ որոշված չէ՝ ոչ մասնակցությունը, ոչ՝ մասնակցության ֆորմատը: Առայժմ որոշում կա:

-Նկատի ունե՞ք «Մեկ Հայաստան» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել:

-Այո, խոսքը «Մեկ Հայաստան» կուսակցության մասին եմ խոսում:

-Այսինքն կուսակցությունը հստակ որոշում չունի՞ ընտրություններին մասնակցելու հարցում:

-Նախ ասեմ, արյդո՞ք կլինեն ընտրություններ, թե ոչ: Եթե անգամ լինել, վերջնական որոշում չունենք: Այս ամենն օդային խոսակցություններ են, քանի որ վերջնական որոշում չկա:

-Կուսակցությունը ե՞րբ կունենա վերջնական որոշում:

-Ոչ, առաջիկայում նախատեսված չէ, որովհետեւ նախ դեռ արտահերթ չի էլ նշանակվել, որ մենք որոշում կայացնենք: Երբ լինի, մենք անմիջապես պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգանք:

-Տիկին Եգոյան, տեղեկություն կա, որ ժամականին, երբ Դուք աշխատել եք Աղվան Հովսեփյանի հետ, Ձեր հետ կապված ինչ-որ կոռուպցիոն մեխանիզմ է բացահայտվել Աղվան Հովսեփյանը Ձեզ հետ խոսել է այդ հարցի շուրջ եւ ասել, եթե Ձեզ չենթարկեն քրեկան պատասխանատվության, ապա Դուք պետք է խոստանաք, որ այլեւս որեւէ քաղաքական պաշտոնի չեք ձգտելու, պետական համակարգում պաշտոն չեք զբաղեցնելու: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը: Եթե հնարավոր է Դուք մանրամասնեք, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

-Չէ, բացարձակ, ինչ-որ անիմաստ ինֆորմացիա է դա: Ընդհանրապես իրականությանը չհամապատասխանող դեպք, դատավարություն իսպառ չի եղել: Ուղակի երեւի, երբ անձը, պետական ապարատից դուրս է գալիս տեղափոխվում է այլ աշխատանքի, կարող է դա ինչ-որ հետաքրքրությունէ առաջացրել: Բայց ես միշտ եղել եմ համալսարանի դասախոս, զուգահեռ պետական պաշտոն եմ զբաղեցրել եւ դատախազությունում եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանական վարչության պետն եմ եղել: Ու պարբերաբար համալսարանից գնացել եմ պրակտիկ աշխատանքի, այնուհետեւ տեղափոխվել այլ աշխատանքի: Չեմ էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը գնում:

-Նշվում է, որ Դուք Ձեր գործունեության շրջանակներում կաշառք եք վերցրել, Աղվան Հովսեփյանն է բացահայտել այդ դեպքը, Ձեզ հետ խոսել է...

-Նման խոսակցություն չի եղեկ: Նախ, եթե Դուք նայեք, թե դատախազությունում ես ինչ պաշտոն եմ զբաղեցրել, ես եթե նույնիսկ ամենավերջին ստորը լինեի եւ կարողանայի կաշառքի թեմայի մեջ մտնեի, ես եղել եմ «Իրավական ապահովման եվրոինտերգրման» բաժնի պետը, որը դատախազության ուղղակի գործունեության հետ որեւէ տեսակի առնչություն չի ունեցել, ոչ նախաքննական, ոչ դատավարական պրոցեսների հետ: Աշխատել եմ միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացրել եմ դատախազությունը: Իմ բլոկ եղել է օրենսդրական եւ միջազգային իրավական համագործակցության հատվածը: Հիմա որ ասեմ, ես ինչ-որ կաշառքի թեմայով խնդիր եմ ունեցել, առնվազն ծիծաղելի է:

-Այսինքն Ա. Հովսեփյանի հետ նման զրույց երբեւէ չե՞ք ունեցել:

-Միանշանակ՝ ոչ: Ընդհակառակը, պարբերաբար եղել են տարբեր աշխատանքների տեղափոխման առաջարկներ: Դուրս եմ եկել դատախազությունից, անցել եմ ՄԱԿ-ի ծրագրով համագործակցության ու դարձել եմ համալսարանի մեկ դրույքով դասախոս: Երկու տարի հետո նորից վերադարձել եմ, բայց արդեն գնումների դաշտ:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս